• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաստանի հանրապետության Սամցխե-Ջավախեթի Գանձա գյուղ ավագ դպրոց-վարժարանի սովորողների և ուսուցիչների այցի մասին

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը և Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդայի Գանձա գյուղի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 դպրոցը իրականացնում են գործընկերություն՝ համաձայն 2012թ. Սեպտեմբերի 21-ին կնքած ուսումնակրթական պայմանագրի: Դպրոցի տնօրեն Սարգիս Դուրգարյանի հրավերով Ավագ դպրոց-վարժարանի և Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների և ուսուցիչների խումբը 2012թ. հոկտեմբերի 23-26-ին հյուրընկալվում է Գանձա գյուղում: Այդ նպատակով.

  1. հաստատել այցի մասնակից սովորողների և ուսուցիչների կազմը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Թամար Ղահրամանյանին, օգնական՝ տեխնոլոգիայի ուսուցիչ Տաթև Թամազյանին.
  3. խմբի մասնակից սովորողներին «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի միջոցներից` որպես մեդիաօլիմպիադայի մրցանակ, հատկացնել 6.000-ական դրամով (ընդամենը 60.000 դրամ).
  4. մասնակիցների գիշերումը և սնունդը՝ հյուրընկալող կողմի հաշվին, Գանձա գյուղի դպրոցի սովորողների տանը, տեղափոխումը՝ մասնակիցների հաշվին.
  5. խմբի մեկնումը` հոկտեմբերի 23-ին, ժամը 8:00, Սուրբ Երրոդություն եկեղեցու մոտից, 70 ՍՕ 727 պետհամարանիշի Ford  մակնիշի միկրոավտոբուսով, վարորդ՝ Պետրոս Գևորգյան (հեռ. 091 71 33 65), վերադարձը՝ հոկտեմբերի 26-ին.
  6. Այցի ընթացքը մանրամասն լուսաբանել, արդյունքները ներկայացնել mskh.am կայքում.
  7. Գրադարանին՝ խմբի ղեկավարի հայտով հատկացնել գրքեր Գանձա գյուղի դպրոցականների համար, անհրաժեշտ թվային միջոցներ և այլ պիտույքներ.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան

 

AttachmentSize
PDF icon havelvac.pdf35.92 KB