• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջինը` Արցախում

 

«Ազատ խոսքի ամբիոն» ակումբը «Հոկտեմբերյան ակումբային հավաքի» շրջանակներում, որը տեղի կունենա Արցախի Գանձասար ճամբարում, կազմակերպում է առաջին թիմային բանավեճը: Բանավեճի թեման է`«Հանքահումքային արդյունաբերության` մասնավորապես Քաջարանում, սոցիալ-տնտեսական հիմքը և առաջացրած բնապահպանական խնդիրները»: Բանավիճող թիմերն են տնտեսագետները և բնապահպանները: 

Տնտեսագետները ներկայացված են հետևյալ կազմով`Մարկոսյան Աստղիկ, Խանզրատյան Իզաբելլա, Սարգսյան Լիաննա, Բոյաջյան Մարինա  և  Մկրտչյան Էլեն, իսկ բնապահպանները` Ամիրխանյան Ռուզան, Մամարյան Նինա, Հովհաննիսյան Սոնա, Մելքոնյան Լիլիթ և Եղիկյան Լիանա:                                                                                                                                                      

 Տնտեսագետների նախապատրաստական աշխատանքները համակարգում է Արման Երանոսյանը, իսկ բնապահպաններինը` Մարթա Ասատրյանը և Էմանուել Ագջոյանը: