• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասավանդողների աշխատանքը հոկտեմբերի 22-26-ին

10.00-11.30 – սեմինար: Սեմինարներն արվում են ըստ կրթական ծրագրերի,  ավարտվում են պայմանավորվածություններով և կոնկրետ առաջադրանքով: Ճամփորդությունների մեկնած ուսուցիչները սեմինարներին մասնակցում են հեռավար:

Սեմինարի թեմաները.

  • Էլեկտրոնային մատենավարության սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների արդյունքներ. խնդիրներ, վրիպումներ, անելիք (հոկտեմբերի 29-ից մատյանները բաց են կրթության տեսչության առաջ)
  • Կրթակական ծրագրի, ուսումնական պլանի կազմակերպման սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների արդյունքներ. խնդիրներ, վրիպումներ, անելիք
  • Գնահատում ըստ դասընթացների. ուսուցիչը գրավոր` որպես դասընթացի բաղկացուցիչ, նկարագրում է ուսպլանից և ծրագրից թելադրված` սովորողի առաջադիմության էլեկտրոնային գնահատման կոնկրետացումը
  • Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնի նախագիծ 
  • Հանրակրթական Դիջիթեք 2013

11.30-12.00 – պարատուն

12.00-12.30 – ընդմիջում դպրոցներում

12.30-14.00 - Աշնանային մեդիաօլիմպիադայի «Բակը պարտեզ» նախագծերի իրականացում

Նաև`

  • Աշնանային մեդիաօլիմպիադայի հետազոտական-ստեղծագործական նախագծերի իրականացում (հեռավար աշխատանք)
  • Աշնանային մեդիաօլիմպիադայի հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի իրականացում (ճամփորդություններ)
  • Երգչախումբ
  • Պարատուն (պարուսուցում)
  • Լող
  • Առցանց քննարկումներ
  • Անհատական պլանով որոշված այլ աշխատանք

Նախակրթարանային,  նախապատրաստական  խմբերը,  քոլեջի  սովորողները,  հաստատության  պահպանության աշխատողները, դպրոցների, ուսումնական կենտրոնների, ծառայությունների, գրասենյակների ղեկավարները շարունակում են աշխատել հաստատված ռեժիմով: