• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքը սկսված է…

 

Տիկին Մարին ասաց, որ մենք նյութ կթողարկենք հենց տեղում, նոր կգնանք, ու ես միանգամից անցնում եմ աշխատանքի: Ինչպես ասում են, մենք մեր խոսքի տերն ենք:

Եվ այսպես, հոկտեմբերի տասը, քաղաք Գյումրի: Այստեղ՝ թիվ ութ դպրոցում, մենք արդեն մի ժամ է, ինչ սեմինար ենք վարում, իսկ ասելիքը դեռ չի վերջանում ու կարծես թե վերջանալու միտք անգամ չունի:

Սկզբում, իհարկե, ներկայացրինք մեր կրթահամալիրը, կրթահամալիրի կայքը, գրադարանը, գրադարանի կայքը, մեդիագրադարանը, մեդիահրատարակչությունը, Դասարան անիվների վրա ծրագիրը… մինչև հիմա էլ տիկին Մարին ինչ-որ բան է պատմում:

Սակայն այնպես չի, որ մենք միայն խոսում ենք: Ինչպես գիտեք լավ զրուցակիցը նա է, ով ոչ միայն լավ է պատմում, այլև ուշադիր լսում է: Ուշադիր լսեցինք ու հիմա էլ ենք լսում թիվ ութ դպրոցի աշխորհրդի նախագահ Լևոնին: Տիկին Մարին պրոֆեսիոնալի աչքով զննեց դպրոցի գրադարանը, օգտակար խորհուրդներ տվեց գրադարանի աշխատող Շուրային, ով, ի դեպ, մեզ պես սովորող է, նույնիսկ փորձեցինք տեղում միացնել սքաները և միանգամից մեդիահրատարակչոըւթյան մաստեր-կլասս անցկացնել:

Հենց հիմա էլ մեզ ջերմ շնորհակալություն են հայտնում:

-Էն հետաքրքիրն ու լավը, ինչ մենք տեսնում ենք, առաջինը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում է արվում, հետո նոր միայն նախարարությունը տեսնում է, որ լավ է, իրականացնում է նաև այլ դպրոցներում, - հենց նոր իր խոսքը վերջացրեց դպրոցի փոխտնօրեն պարոն Գուրգեն Տարախչյանը:

Ի պատասխան տիկին Մարին հրավիրեց մեր նոր գործընկերներին կրթահամալիր, հրավերը ընդունվեց, հիմա էլ գովում են մեր՝ ժամանակին մեծ աղմուկ բարձրացրած դասագրքերը:

-Միշտ պետք է գնալ առջևից, ոչ թե հետևից: Սեբաստացի կրթահամալիրը գնում է առջևից: Մենք հետևում ենք այդ երթին, ու հաստատ վերջինը չենք, - ասաց պարոն Տարախչյանը:

Է՜, էս ի՜նչ լավ խոսքեր են ասում այսօր մեզ:

Օ՜, նկարվում ենք: Դե ես գնացի: Կհանդիպենք կայքում: