• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավորանք կրթահամալիրի պաշտոնական փոստից

 

Հարգարժան  պարոն Բլեյան

Շնորհավորում ենք  Ձեզ և  Ձեր  ուսուցչական կոլեկտիվին մասնագիտական   տոնի   առթիվ:

Ցանկանում ենք  ստեղծագործական, հետաքրքիր ուսումնական գործընթաց,  քաջառողջություն, անձնական երջանկություն և խաղաղություն համայնաշխարհին:

Սիրով`   ԵՊՀ   Մինչհամալսարանական կրթության վարչություն

 

 

Մեր շատ սիրելի SPARE - ուսուցիչներ և SPARE - դպրոցների անձնակազմ,

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ցանկանում ենք առողջություն և մասնագիտական նորանոր բարձունքներ:

Եվ ամենակարևորը, շնորհակալ ենք տաղանդավոր, երախտապարտ և օրինակելի քաղաքացիներ կրթելու համար:

Հարգանքով՝ «Տապան» էկո-ակումբ ՀԿ թիմ

 

«ՄՈւՇ - Է» Տուրսիտական ցանցը սրտանց շնորհավորում  ձեզ ուսուցչի տոնի կապակցությամբ:

Միշտ ժպտացեք, եղեք առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչ… Թող երկար լինի Ձեր կյանքը, քանզի Ձեր շնորհիվ է, որ գոյատևում է ազգը: 

Շնորհավոր տոնդ, սիրելի ուսուցիչ...

 Հարգանքով՝ Աննա Ադանալյան