• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական փորձառություն

Այսօր, երբ գնացիդպրոց, տոնական տրամադրություն ունեի, քանի որ առաջին անգամ պետք է անցկացնեի իմ ամենասիրելի առարկայի ուսուցումը տարրական դասարանում: Երբ հասա դպրոց, իմ տրամադրությունը կրկնակի բարձրացավ, քանի որ դպրոցի բակում ինձ էր սպասում հենց այն դասախոսը, ով պետք է հսկեր մեր անցկացրած մաթեմատիկայի դասաժամը: Ես մեծ սիրով դիմավորեցի իմ դասախոսին, սակայն իմ դասարանում մաթեմատիկայի ժամը նշանակված էր որպես երկրորդ դասին ուսուցանվողառարկա: Ես Թ. Օրդյանյին ուղեկցեցի դեպի մյուս դասարան, որտեղ իմ համակուրսեցին պետք  է հենց առաջին ժամով պարապեր մաթեմատիկ աառարկան: Երբ դասը վարելու ժամը եկավ,  սկսեցի հուզվել, անընդհատ մտքերս իմի էի բերում, որպեսզի հանկարծ չվրիպեմ: Երբ սկսեցի խոսել, ներսումս թեթևություն զգացի, և ինքս էլ չհասկացա, թե ինչպես այդքան շուտ կարողացա մտնել դասի մեջ: Երեխաներն իրենց հարցերն էին ուղղում, բոլորը դասի ընթացքին էին հետևում, սիրով կատարում էին այն, ինչես նրանց ասում էի:

Դասի ընթացքում մեզ հյուրընկալեցին Միջին դպրոցի աշակերտները: Քանի որ այսօր բաց հավաքի օրն էր, մեզ մոտ դասալսումները սպասվածից շատ էին, և դա ավելի էր ինձ ոգևորում: Դասին շատ քիչ էր մնացել, երբ մեզ ասացին, որ դպրոց են եկել նաև մեր մյուս դասախոսներն ու մեր համալսարանի պրակտիկայի գծով ղեկավարը: Դա հաջորդ ուրախացնող լուրն էր այդ օրվա ընթացքում:

Օրը շատ տպավորիչ ու հաճելի էր: