• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական փորձառություն

 

Այսօրվանից  սկսվեց մեր ակտիվ պրակտիկան: Օրը, ինչպես միշտ, սկսեցինք նախավարժանքով, ապա յուրաքանչյուր դասարան իր դասվարի հետ գնաց դասարան: Այդ պահին զգացի, որ մոտենում է ժամանակը, երբ ես իմ սեփական գիտելիքներով պետք է ուղղորդվեմ: Ես խուճապի չմատնվեցի և հստակ քայլերով մտա դասարան: Քանի որ այսօր իմ ակտիվ պրակտիկայի առաջին օրն էր, ինձ պետք եկավ ընկեր Նելլիի օգնությունը: Այն հարցերում, որում դժվարանում էի, ընկեր Նելլին առանց վարանելու ձեռք էր մեկնում: Այսօր ամեն ինչ շատ հետաքրիր անցավ: Ներսումս վստահություն էի զգում: Զգում էի, որ այդ փոքրիկներին որոշ չափով օգտակար եղա: Չնայած նրանց այսօրվա մի քիչ չափից ավելիաշխույժությանը՝մենք կարողացանք տալ նրանց այն ամենը, ինչ արդեն պլանավորել էինք: Երեխաներն այսօր սովորեցին նոր տառեր, գրեցին իրենց ազգությունը, նկարեցին իրենց և իրենց հետ մեկտեղ հայկական դրոշը: Նրանք արդեն սովորել են մեր ներկայությանը: Հաճախ, երբ մեզանից որևէ մեկը զբաղված էր լինում, նրանք առանց կաշկանդվելու ու երկմտելու մոտենում էին մեզ և հարցեր ուղղում:

Կցանկանայի նշել, որ շատ ուրախ եմ, քանի որ իմ պրակտիկան պետք է անցկացնեմ հրաշալի դպրոցում, ոչ պակաս հրաշալի դասվարի` ընկեր Նելլիի հետ: