• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթաթոշակային ծրագրեր Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Թայլանդում

Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը ուրախ է տեղեկացնել Թայլանդի Ռեգենտների դպրոցում, ինչպես նաև Բոստոնի և Միացյալ Թագավորորության CATS Քոլեջում կրթաթոշակային ծրագրերի մասին՝ նախատեսված 12-16 տարեկան աշակերտների համար: Տվյալ կրթաթոշակները հոգում են 2 կամ 4 տարվա միջազգային բակալավրիատի (International Baccalaureate - IB), A Level որակավորման և/կամ միջնակարգ կրթության միջազգային վկայականի (International General Certificate of Secondary Education - IGCSE) ծրագրերով ուսման վարձը:

Աշակերտները հնարավորություն ունեն ստանալ Թայլանդի Ռեգենտների դպրոցում 10-90 % կրթաթոշակ ուսման, սննդի և կեցության համար, Բոստոնի CATS Քոլեջում 20-100 % կրթաթոշակ ուսման համար, իսկ Միացյալ Թագավորության CATS Քոլեջում մինչև 50 % կրթաթոշակ ուսման համար:

Մրցութային քննությունները կանցկացվեն գարնանը, 2 փուլով, որն իր մեջ կներառի` անգլերենի թեստ, մաթեմատիկայի քննություն անգլերենով, իսկ երկրորդ փուլն անհատական հարցազրույց դպրոցների ներկայացուցիչների հետ:

Տեղեկացնում ենք նաև, որ Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը, հանդիսանալով Թայլանդի Ռեգենտների դպրոցի և CATS Քոլեջի ներկայացուցիչը Հայաստանում, սկսել է 2012 – 2013 ուսումնական տարվա կրթաթաշակային ծրագրերի քննությունների (անգլերեն և մաթեմատիկա անգլերենով) նախապատրաստական դասընթացները:

Աղբյուրը՝ ARMSCOOP գիտական ցանց