• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԵՌԱՄՍՅԱ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ԻՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

 

 

 Որքան հաճելի ու հիացմունքով լի էր պրակտիկայի սկիզբը, նույնքան էլ ընթացքը, միայն թե այս անգամ այդ ամենին գումարվել է ևս մեկ շատ կարևոր դետալ՝ իմ  գերհետաքրքրվածությունը դպրոցում ծավալած իմ հոգեբանական աշխատանքի և անելիքների նկատմամբ: Արդեն հասցրել եմ իրականացնել հոգեբանության մեջ հայտնի դիտման, գիտափորձի, հարցաթերթի, զրույցի, թեստավորման մեթոդները, դե իսկ պրոյեկտիվ մեթոդն էլ դեռ ընթացքի մեջ է: Ելնելով հոգեբանի մասնագիտության էթիկայի կանոններից՝ իրականացված մեթոդներից ստացված արդյունքները հրապարակել չեմ կարող, միայն կարող եմ ասել, որ այդ արդյունքներն օգտագործվելու են միայն հետազոտված անձանց հետ հետագայում իրականացվելիք հոգեբանական աշխատանքների նպատակով: Այս անգամվա համար նախապատրաստել էի այսքանը, իսկ ես կրկին կգրեմ նոր ու հետաքրքիր նորությունների և արդյունքների առկայության դեպքում: