• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի ուսանողների մանկավարժական փորձառությունը կրթահամալիրում կազմակերպելու մասին

 

Հիմք ընդունելով «Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան»  ՊՈԱԿ-ի հետ կնքված համագործակցության պայմանագիրը` թույլատրել համալսարանի ուսանողների խմբի (17 ուսանող) մանկավարժական փորձառությունը կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզներում:

Այդ նպատակով.

  1. Մանկավարժական փորձառության կազմակերպման և վերահսկման պատասխանատու ճանաչել Նաիրա Նիկողոսյանին:
  2. Փորձառության ղեկավարներ նշանակել.

Նոր դպրոցում՝ Նելի Թովմասյանին, Մերի Գրիգորյանին,

Դպրոց-պարտեզում՝ Նաիրա Դալուզյանին, Լուսինե Պետրոսյանին,

Գեղարվեստի կրտսեր դպրոց՝ Մանուշակ Աբրահամյանին,

Հիմնական դպրոց-պարտեզում՝ Սեդա Խաչատրյանին, Տաթև Մելքոնյանին:

  1. Փորձառության սկիզբն  ըստ պայմանագրի` սեպտեմբերի18, ավարտը՝ հոկտեմբերի18:
  2. Հանձնարարել Ն. Նիկողոսյանին ծանոթացնել  ուսանողներին կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, կայքին, ուսումնական միջավայրին: Ուսանողների անհատական տվյալները 2 օրվա ընթացքում տեղադրել կայքում:
  3. Փորձառությունը լուսաբանել mskh.am-ում:
  4. Փորձառության կազմակերպման այլ հարցերը լուծել Նաիրա Նիկողոսյանի և համալսարանի ներկայացուցիչ Արմինե Միքայելյանի համաձայնությամբ:
  5. Հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց:

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան