• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ անկախ Հայաստան, քո անկախության օրն էլ մենք նշեցինք Արմաղանի գագաթին

 

Տեղացիներն ասում են , որ Արմաղան լեռը Աստծո պարգև է , և մեկ անգամ այնտեղ եղածները վարակվում են նրանով և նորից այցելում:
Եվ իրոք որ, արդեն երկորդ անգամ էի տեսնում Հայաստանի հրաշալիքներից մեկը` Արմաղանը, սակայն այս անգամ ուղեվորությունը բուռն էր ոգեվոությամբ և արկածներով, չէ որ այս անգամ ես ճանապարհորդում էի սեբաստացիների հետ:
Սկզբում ուղևվորվեցինք Մադինա գյուղ, որտեղ մեզ էին սպասում մադինեցիները: Արժանանալով ջերմ ընդունելության և ծանոթանալով դպրոցի աշակերտների հետ , նրանց ուղեկցությամբ մենք գնացինք հաղթահարելու Արմաղանի բարձունքը:
Անընդհատ վայրէջքներ ու վերելքներ, երբ արդեն մտածում ես, որ երբեք չես հասնի գագաթին հանկարծ աչքերիդ առաջ բացվում է լճակի գեղեցիկ տեսարանը:Այն էլ ինչպիսի տեսարան, այդ ժամանակ է երբ  հասկանում ես , որ արժեր հաղթահարել Արմաղանի գագաթ տանող քարքարոտ ու դժվարին ուղին :
Իմ անկախ Հայաստան քո անկախության օրն էլ մենք նշեցինք Արմաղանի գագաթին,  ծածանելով հայոց եռագույնը մենք մեզ լիարժեք հայ զգացինք: 
Սակայն բացի այդ մենք ունեինք ևս մեկ կարևոր առաքելություն: Հայաստանի անկախության օրն էր ծնվել մեր սեբաստացիներից մեկը,  և մենք դեռ պետք է դեռ նրան էլ շնորհավորեինք :
Արկածախնդիր վայրեջքից հետո, մենք կրկին գնացինք Մադինա, որտեղ մադինեցիները դեռ սպասում էին մեզ մեծ հյուրասիրությամբ:Մենք ճաշակեցինք տաածաշրջանի ամենաընդունված և սիրված ուտեստներից մեկը`փռան կարտոֆիլը,որի համը շատ համահունչ էր տեղի բնաշխարհին :Հենց այստեղ էլ նշեցինք մեր Արմենին շնորհավորեցինք Երևանից Մադնա հասցրած տորթով :

Ահա այսպես անցկացրեցի իմ կյանքի հիշարժան օրերից մեկը: Հեռվում թողնելով Արմաղանը մենք վերադարձանք Երևան լավ տպավորություններով և գեղեցիկ հիշողություններով:

 

Ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դասարան, Լիլիթ Մելքոնյան