• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Որդան կարմիր նախագիծը մեկնարկում է չորեքշաբթի առավոտյան

Որդան կարմիր ուսումնական ծրագիրը, որը նախատեսել էի info.mskh.am ակումբի համար, դուրս է եկել իր շրջանակներից և հատուկ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ սովորողների ու դասավանդողների շրջանում: 

Խնդրում եմ մինչև սեպտեմբերի 25-ը` ժամը 13-ը, բոլոր այն դասավանդողները, որոնց կրթական ուսումնական ծրագրի շրջանակներում է հայտնվել  Որդան կարմիր նախագիծը, կարծիքներ բաժնում թողնեն իրենց մասնակցության մասին հաստատումը:Սա կարևոր է, որպեսզի հնարավոր լինի միասնական կազմակերպել որդան կարմիր կենդանու հետ կապված բոլոր ուսումնական ծրագրերը և արագ լուծել տրանսպորտի հարցը: Յուրաքանչյուր խումբ կարող է միանալ 4-5 հոգանոց կազմով:  

Որդան կարմիր արգելավայր ենք մեկնում չորեքշաբթի` սեպտեմբերի 26-ին` առավոտյան շուտ: Մեկնում ենք 8:45: Կվերադառնանք 11:30-12:00-ի սահմաններում:

Մեզ ուղեկցելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող Արմեն Սահակյանը: Հնարավոր է, որ մեզ միանա նաև Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ: 

Քանի որ սա ուսումնական ծրագիր է, կրթահամալիրը տրանսպորտը տրամադրում է անվճար: Մասնակիցներին անհրաժեշտ է հարմար հագուստով ներկայանալ, քանի որ արգելավայրը գտնվում է աղուտներում ու ճահիճներին մոտ:  

 

Ա. Նոյեմի

info.mskh.am