• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարեդարձդ շնորհավոր Հայաստան

 

Հայաստանի հանրապետությունը ազատ և  անկախ հռչակվեց 1991թ.-ի Սեպտեմբերի 21-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, երբ հայ ժողովուրդն իր ձայնը տվեց անկախ պետականության օգտին:  Հայոց բազմադարյա պատմության մեջ բացվեց  մի նոր էջ, նոր դարաշրջան՝ լի հույսով և հավատով: Այսօր մեր Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձն է: Հայ ժողովուրդն անցնելով իր Գողգոթայով՝  հարություն տվեց, վերաիմաստավորեց ու արժեվորեց իր անցյալն ու ներկան և հույսով ու հավատով գոտեպնդված՝ ժամանակների կտավի վրա, իր կյանքի արվեստով կերտեց ու դրոշմեց իր ապագայի պատկերը և այդ պատկերն է, որ կփրկի կտավը դատարկությունից և կիմաստավորի ու կարժեվորի այն: Տարեդարձդ շնորհավոր մեր անկախ, ազատ Հայաստան: