• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Տիեզերագիտությանը նվիրված սեմինար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» ակումբը հրավիրում է մասնակցելու տիեզերագիտությանը նվիրված սեմինարին:
Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին (կիրակի)` ժամը 10:30-13:00-ին, կրթահամալիրի Մեդիակենտրոնում:

Ծրագրում ընդգրկված են հետևյալ զեկուցումները.

1) Տիեզերագնացության զարգացման ժամանակակից միտումները:
Զեկուցող՝ Տիգրան Շահվերդյան

2) AYAS անդամների (Կարեն Իսպիրյան, Հայկ Մարտիրոսյան, Ավետիք Գրիգորյան) հանդիպումը ԱՄՆ աստղագնացներ Չարլզ Դյուքի («Ապոլոն-16»-ի լուսնային մոդուլի օդաչուն) և Կլոդ Նիկոլյաի («Հաբլ» աստղադիտակի սպասարկման թռիչքներին մասնակցած աստղագնաց) հետ:
Զեկուցող՝ Ավետիք Գրիգորյան
(ներկայացվելու են ֆոտո և տեսանյութեր)

Սեմինարը բաց է, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Կարծիք

ՊԳՖԱ-ի էջում http://www.facebook.com/science.and.finance Լևոն Արամյանը ինֆորմացիա է տեղադրել այն մասին, որ Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի տպագրության խնդրանքով ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանին նամակ են հղել ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հան­րապետական կենտրոնի Տիեզե­րա­գիտական խմբակի տարբեր տարիների սաները։ Նամակի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ պրն Ա. Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում։ Նամակի հսկիչ համարն է 4451-413D-9F12 http://www.facebook.com/science.and.finance?ref=ts
By Gohar

«Մտածող խոսափողի» այսօրվա հյուրը աստղագետ Ավետիք Գրիգորյանն է: Նա «Դարերի խորքից դեպի տիեզերք» գրքի հեղինակն է: Պարոն Գրիգորյանն այժմ հովանավորներ է փնտրում իր գիրքը տպագրելու համար: Բանն այն է, որ Կրթության և գիտության նախարարությունը, ուր աստղագետը դիմել էր, խոստացել է գրքի ֆինանսավորման հարցը քննարկել մյուս տարի: Աստղագետի հետ զրուցել ենք նաև հայաստանյան աստղագիտության խնդիրների ու առավելությունների մասին: Քննարկվել է նաև շատերին տանջող հարցը' պե՞տք է արդյոք ֆինանսավորել հայաստանյան գիտությունն ու Հայաստանին առհասարակ պե՞տք է գիտություն: http://lratvakan.am/?p=3085
By Gohar

Անկեղծ զրույց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի (Բյուրականի աստղադիտարանի) ասպիրանտ, հանրապետական և ԱՊՀ երկրների՝ ֆիզիկայի ու աստղագիտության մի քանի առարկայական օլիմպիադաների մասնակից ու դիպլոմակիր Լևոն Արամյանի հետ։ http://www.lragir.am/armsrc/society70902.html
By Gohar

Կարծիք ավելացնել