• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առցանց հարցում. Հայաստանի բանակցային մշակույթը

Հարգելի´ ընկերներ,

Հայաստանի ամերիկյան համալսարանում գործող «Բանակցության արվեստի կատարելագործման կենտրոն. Երևանը» իրականացնում է ուսումնասիրություն Հայաստանի բանակցային մշակույթի վերաբերյալ:  Այլ կերպ ասած, նպատակն է վերհանել հայկական բանակցությունների հիմնական միտումներն ու օրինաչափությունները:

Այս ուսումնասիրությանը կարող եք նպաստել ստորև մեջբերված հարցումը լրացնելով, որը կտևի 15-20 րոպե:  Ձեր պատասխանները կպահվեն բացարձակապես գաղտնի: Հարցումը հայերեն լեզվով է և նախատեսված է Հայաստանի մշտական բնակիչների համար:

http://kwiksurveys.com/app/rendersurvey.asp?sid=h0vx27vjtjh6n2218164&refer=

Բանացկության երևանյան կենտրոնի գործունեությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղման միջոցով. http://law.aua.am/cen-yerevan/

Կանխավ շնորհակալ ենք Ձեր ժամանակի և աջակցության համար:

Հարգանքով`

Բանակցության արվեստի կատարելագործման կենտրոն. Երևան
Հասնել լիարժեք արդյունքի