• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես էլ եմ սեբաստացի

 

   Վաղ առավոտյան ճանապարհվեցինք Գյումրի: Հայաստանի երկրորդ մայրաքաղաքում ես երբեք չէի եղել և ուրախ էի,որ այցելելու էի այն որպես սեբաստացի: 
 Ճանապարհը երկար էր, քարքարոտ: Անըդհատ վերելքներ,վայրէջքներ:Զարմանալի է,թե ինչպես են մարդիկ այդ պայմաններում ապրում: Օ~, քարերի' իմ երկիր Հայաստան...
Սկզբից այցելեցինք Սև բերդ`Ալեքսանդրապոլիայի ամրոց:Բերդի ամեն մի քարը մի հերոս էր,ազատամարտիկ,որին դիպչելով դյուցազնական ուժով և անսահման հայրենասիրությամբ ես լցվում:
Սկզբից ինձ թվաց, թե <<հայրենասեր >> բերդը մաքուր էր, իսկ մի քիչ ցած իջնելուց հետո ես ինձ անզոր զգացի մարդկային անտարբերության,կարճամտության և խոզության դիմաց:
Հավաքելով <<մարդկային անտարբերությունը>>` մենք շարժվեցինք առաջ: Այցելեցինք ազգային հերոսնորին նվիրված թանգարանը,Ձիթովցյան մեծահարուստ ընտանիքի տունը: Բացի այդ,քայլելով փողոցներով, մենք մեր հասակակիցներին և փոքրերին գրքեր էինք նվիրում:
Առաջին անգամ էի ճամփորդում սեբաստացիների հետ: Երբեք այդքան ուրախ մարդկանց չէի տեսել:ՈՒզում եմ խոստովանել, որ նրանց ակտիվությամբ ու ոգևորությամբ վարակված,ես պատրաստ էի ողջ Հայաստանը աղբից մաքրել:Ահա թե ինչ հրաշքներ է գործում հայրենասեր սեբաստացիների ոգին:            

Ավագ դպրոց-վարժարան 10-րդ դասարան Մամարյան Նինա