• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անակնկալ շնորհավորանք

Մեդիակենտրոնում ինձ համար աշխատում էի, երբ եկավ տիարն ու ասաց, որ գնում ենք ծննդյան տարեդարձ շնորհավորելու: Հետո իմացա, որ գնում ենք Առաջնորդարան: Հետո իմացա, որ մեզ Շուշկին էլ է միանալու: Հետո տեսա սրբազանի նվերները: Որից հետո հասանք... Գնացինք Սրբազանի աշխատասենյակ, որը լի էր նվերներով, գրքերով: Վահե սարկավագի հետ զրույցից հետո տեսանք և ջերմ շնորհավորեցինք սրբազանին: Անակնկալն այս դեպքում ինձ համար էր: Նման ընդունելություն չէի սպասում: Բա հետոն, հետոն... Հաջորդ անակնկալը սրբազանի հետո սեղան նստելն էր, գինի խմելն ու շնորհավորելը: Տպավորված եմ, Շուշն էլ:
Հ.Գ. Շուշանին կոնյակը գինուց ավելի էր դուր եկել :)