• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անմոռանալի օրեր

 

Իմ անմոռանալի օրերց մեկը՝ արշավն էր դեպի Ստեփանավան,  Լոռու բերդ  և Ստեփանավանի բուսաբանական այգի: Բուսաբանական այգում  մենք  զգում էինք  եղևնիների  բուրմունքը  և վայելում  անսահման  թարմ օդը: Այգում բազմատեսակ բույսեր և հատապտուղներ  կային, որոնք, անկասկած, թունավոր  էին: Այստեղ կային առանձին այգիներ`բազմագույն ծաղիկներով: Այգեպաններից մեկը մեզ ցույց տվեց  «Երազանքի կամուրջը», որը, համաձայն նրա պատմածի, կկատարի քո երազանքը, եթե երազանք պահած անցնես կամրջով: Կամրջի տակով  գետ էր հոսում և քարեր,  քարեր: Ժամանակն  աննկատ անցավ: Հետո մենք այցելեցինք Լոռու բերդ: Մի շատ գեղեցիկ տեսարան  էր բացվում  դեպի ձորը: Բերդում  մի լքված  եկեղեցի  կար, իսկ նրա պատերին հալած մոմով ամրացված քարեր: Ես չհասկացա, թե  քարերն  ինչու են կպցրած պատին, բայց ես էլ վերցրի քարը  ու  ամրացրի պատին: Ահա իմ ամենաանմոռանալի օրերից մեկը: