• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

5 տարեկանների ուսուցման խումբ

 

2012-2013 ուստարի

Նախադպրոցական կրթություն

5 տարեկանների ուսուցում

Ուսումնական պլան

 

Գործունեություն

Շաբաթական ժամաքանակ

Առավոտյան ծես

4

Խոսքի զարգացում

10

Բնագիտական գործունեություն

2

Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում

2

Երաժշտություն

2

Կերպարվեստ, տեխնոլոգիա

3

Մեդիատեխնոլոգիաներ

2

Մարմնակրթություն

3

Ազատգործունեություն, խաղեր

4

Սնունդ

8

Ընդամենը

40

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
2. 5 տարեկանների ուսուցման խմբերը գործում են կրթահամալիրի Նոր դպրոցում,  Դպրոց-պարտեզում, Գեղարվեստի կրտսեր դպրոցում, Հիմնական դպրոցում (այսուհետ` դպրոց):
3. 5 տարեկանների ուսուցման խումբ ընդունվում է այն երեխան, ում 5 տարին լրանում է մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը, ում ծնողն ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով կնքում  պայմանագիր ուսումնառության մասին:
4. Խմբում սաների թիվը 20-25 է:
5. Ուսումնական շաբաթը հնգօրյա է: Սանի գործունեության մեկօրյա ժամանակը 8 ժամ է` 9.00-17.00: Ժամը 8.00-9.00 և ժամը 17.00-ից հետո, շաբաթ-կիրակի օրերին ծնողների ցանկությամբ կազմակերպվում է սանի խնամքի ծառայություն` որպես լրացուցիչ ծառայություն, որի համար կնքվում է պայմանագրի լրացում:
6. Գործունեության ղեկավարը խմբի դաստիարակն է, ով օրվա գործունեության նախագիծը հրապարակում է սահմանված կարգով:
7. Սանի հաճախումը գրանցում են դաստիարակը` էլեկտրոնային մատյանում, և սանը՝ ներկա-բացակայի էլեկտրոնային էջում:
8. Ուսումնական պլանի իրականացումը կազմակերպվում է անառարկայական,  ինտեգրացված գործունեությամբ, ըստ  սահմանված կարգի և ուսումնական օրացույցի:
9. Սանի գործունեությունն ամեն օր սկսվում է  առավոտյան ծեսով, որը ներառում է ինքնասպասարկում (հանվել-հագնվել, տեղավորել շորերը, իրերը), ներկայության գրանցում, միջավայրի` սենյակի, բակի, բույսերի, կենդանիների խնամք, ուրախ մարմնամարզություն, խաղիկ-հաշվերգ, երգ-խաղ-պար:
10. Խումբը սահմանված կարգով մասնակցում է կրտսեր դպրոցի ընդհանուր պարապմունքին:
11. Մարմնամարզությունը, ազգային շարժուն խաղերը, լողը, հեծանվավարությունը մարմնակրթության բաղկացուցիչն են:
12. Խոսքի զարգացումն իրականացվում է հաշվերգերի, խաղիկների, շուտասելուկների, հեքիաթների, խաղ-ներկայացումների, սաների զրույցների, պատմությունների և այլ գործնական կիրառությունների միջոցով: Թատրոնը բանավոր խոսքի զարգացման ձևերից է:
13. Թվաբանական հասկացությունների ձևավորումն իրականացվում է իրական գործունեության միջոցով՝ խոհանոցային, բնագիտական, տեխնոլոգիական, ծիսական գործունեությունների, առօրյա խնդիրների լուծման միջոցներով:
14. Սանի մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացումն իրականացվում է գործնական աշխատանքների միջոցով, ծնողների աջակցությամբ:
15. Բնագիտական գործունեությունը ներառում է բույսերի և կենդանիների, շրջակա միջավայրի խնամքը, բուսաբուծություն, կենդանաբուծություն, դիտարկումներ և զննումներ մանրադիտակով, խոշորացույցով, աստղադիտարանում, աստղադիտակով, բնագիտական փորձերը, հիգիենա:
16. Կերպարվեստ-տեխնոլոգիական գործունեությունը ներառում է ջրանկար, ծեփ, խոհանոցային գործունեություն, տիկնիկագործություն:
17. Երաժշտությունը ներառում է երգի, երաժշտական խաղերի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, ռիթմիկ խաղեր:
18. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերի փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
19. Խմբի գործունեության ծրագիրը, արդյունքները, անհրաժեշտ այլ տեղեկությունները սահմանված կարգով հրապարակվում են:
20. Սաների առողջական և ֆիզիկական վիճակի վերահսկողությունն իրականացնում է բուժքույրը՝ տարեկան 2 անգամ լրացնելով սանի թերթիկը:
21. Գործունեության բացօթյա կազմակերպումը՝ տաք եղանակներին շուրջօրյա (ամառային պարտեզ, լողափ), ցրտին՝ մինչև 3 ժամ (ձմեռային պարտեզ), պարտադիր է և դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
22. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:
23. 5 տարեկանների ուսուցման ծրագրի վերջում սանի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր: Բնութագրում ներկայացվում են սանի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը:
24. Սանի ձեռք բերած հմտություններն ու կարողությունները սահմանված կարգով ներկայացվում են ծեսերի, սպորտային միջոցառումների, ներկայացումների միջոցով, ցուցադրություններում, ցուցահանդեսներում: