• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր մեկնարկում է Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Սեպտեմբերի 10-ին, ժամը` 19:00, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր բացումը:
Ծրագրում` Ալեքսանդր Հարությունյան, Տոնական նախերգանք, Շեփորի կոնցերտ
Հայդն, Թավջութակի կոնցերտ C-dur
Բեռլիոզ, Ֆանտաստիկ սիմֆոնիա

Մենակատարներ`

Սերգեյ Նակարյակով, շեփոր (Իսրայել)
Ալեքսանդր Չաուշյան, թավջութակ (Մեծ Բրիտանիա)
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ
Դիրիժոր` Էդուրադ Թոփչյան
Համերգը նվիրված է Օհան Դուրյանի և Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին:

Փառատոնն անցկացվելու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին (տևելու է մինչև հոկտեմբերի 20-ը):