• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեպտեմբերի 9-ը Գեղեցկության միջազգային օրն է...

Սեպտեմբերի 9-ին աշխարհում նշվում է  Գեղեցկության միջազգային օրը:
 
Գեղեցկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությամբ 1995թ.-ին հանդես է եկել Էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն` CIDESCO-ն: Այս նախաձեռնությունն ընդունվել է մեծ ոգևորությամբ. ամեն տարի սեպտեմբերի 9-ին նշվում է այս տոնը, որը սիրված է աշխարհի բազմաթիվ երկրներում:

Այդ օրն ամբողջ աշխարհում գնահատվում է գեղեցկությունն իր բոլոր դրսևորումներով, այն ամենը, ինչ էսթետիկ և բարոյական հաճույք է պատճառում: Իսկ շատ երկրներում օրվա կապակցությամբ գեղեցկության մրցույթներ են անցկացվում:
 
Ինչպես նշում են CIDESCO-ի ներկայացուցիչները, 20-րդ դարը ողել է կոսմետոլոգիայի ոլորտի խոշոր ձեռքբերումների և առաջընթացի ժամանակաշրջան:
Առաջընթացն, իհարկե, շարունակվում է: