• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օգնենք երեխաներին

«ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպությունը` «ԷԽՈ» հասարակական կազմակերպության հետ համատեղ, իրականացնում է բարեգործական ծրագիր` նվիրված սոցիալապես անապահով և առողջական խնդիրներ ունեցող երեխաներին:

Ծրագրի նպատակն է ֆինանսապես և բարոյապես աջակցել 30 նման երեխաների:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը նախատեսվում է հավաքել բարեգործական համերգից (դասական երաժշտություն) ստացված հասույթով: Համերգի մեկ տոմսն արժե 1500 դրամ: Մեզնից յուրաքանչյուրը կարող է իր հնարավորությունների սահմանում աջակցել մեր ուշադրության կարիքն ունեցող երեխաներին` գնելով համերգի առնավազն մեկ տոմս: Համերգի ունկնդիրը և բարեգործը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը` սովորող, ծնող, դասավանդող:

Ցանկացողները մեկ շաբաթվա ընթացքում կարող են դիմել Մերի Առաքելյանին` նշված հեռախոսահամարով` 093 89 28 59 և էլեկտրոնային փոստով` [email protected]:

Ակնկալում ենք բոլորի ակտիվ աջակցությունը: Յուրաքանչյուր գնված տոմս անփոխարինելի օգնություն է մեր երեխաներին:

Նախապես շնորհակալ ենք: