• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ առաջին ճամփորդությունը որպես Սեբաստացի

 

Դեռևս ամիսներ առաջ չէի ուզում ավարտել, թողնել արդեն հարազատ դարձած դպրոցը, ընկերներիս, ուսուցիչներիս: Որտեղ եմ սովորելու, ինչ մասնագիտություն եմ ընտրելու…
Սեպտեմբերի մեկ ու արդեն նոր դպրոց, նոր միջավայր, նոր ծանոթություններ: Այ քեզ յուրահատուկ սեպտեմբերի մեկ: Արդեն գիտեի, որ այդ օրը կրթահամալիրցիների համար ճամփորդական է, և հատկապես շատ ուրախացա, երբ ընկեր Ասատրյանը, կամ ինչպես դուք եք նրան ճանաչում` ընկեր Մարթան ինձ ասաց, որ միանամ իրենց խմբին Աժդահակ լեռը բարձրանալու համար: Դա իհարկե անսովոր առաջակ էր ինձ համար, բայց ես մեծ ոգևորությամբ արդեն առավոտյան ժամը յոթին կրթահամալիրում էի: 
Սա ինձ համար մի նոր աշխարհ էր, որը հետաքրքիր էր, յուրօրինակ: Երբեք չէի ունեցել նման ինքնատիպ ճամփորդություն, բարձրանում էինք բլուրներով, քայլում էինք  ու քայլում քարքարոտ ճանապարհներով: Այնքան հետաքրքիր են այս սեբաստացիները` պարում են, երգում, կատակում, խաղում, կարծես այդ դժվարությունները նրանց համար չէին:
Հիանալի օր անցկացրեցի, ուրախ եմ, որ այսուհետ ես էլ եմ Սեբաստացի… 

Ավագ դպրոց - վարժարան   10-րդ դասարան Ստեփանյան Արմեն