• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեղարվեստի կրտսեր դպրոցը անիվների վրա և անմոռանալի սեպտեմբերի 1.

 

Սեպտեմբերի 1-ը մեզ համար գեղեցիկ և հիշարժան օր դարձավ: Մենք շրջեցինք կասկադի շրջակայքում, նվիրեցինք գրքեր ու տեղեկատվական թերթիկներ: Այնուհետև եղանք Գաֆէսճեան թանգարանում,  հետո էլ գնացինք պոնչիկ ուտելու: /Միլենա Գյուլումյան/
Սեպտեմբերի 1-ին  հրաշալի օր դարձավ:  Կասկադի այգում հանդիպեցինք   դասընկերներով: Մի քիչ զբոսնեցինք կասկադի շուրջը, գրքեր նվիրեցինք անցորդներին, եղանք նաև Գաֆէսճեան թանգարանում: Այնտեղ շատ հետաքրքիր էր: Ամենից շատ ինձ դուր եկավ Սվարովսկու ցուցասրահը` Այնտեղ ամեն ինչ փայլում էր: Իսկ հետո մեզ սպասում էին շատ համեղ պոնչիկներն ու տաք կակաոն: /Մարի Առաքելյան/
 
Գեղարվեստի դպրոց-պարտեզ
3-րդ դասարանցիներ