• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական տարվա առաջին ճամփորդությունը

 

Նախորդ օրվա երեկոն մեզ շատ վախեցրեց: Մի քիչ տխրեցինք. կայծակ էր, ամպրոպ, կարծես` երկինքը փուլ էր գալիս, տեղատարափ էր:
    Առավոտյան երկինքը վճիտ էր, ամեն ինչ թարմ էր, նոր: Շարժվեցինք: Ուրախ ու երջանիկ էի: Վաղուց մի թաքուն խոստում էի պահել սրտումս, միշտ հիշում էի, բայց…
    Ու այսօր պիտի երդումս կատարեի: Թողեցինք քաղաքը, ու մեր առջև բացվեցին դաշտերն ու սարերը, լեռները:
    Մեքենան կանգնեց դեպի <<Ծաղկեվանք>> տանող ճանապարհի երզրին. մնացած ճանապարհը պետք է անցնեինք ոտքով:
    Երազներով, երգով ու ծիծաղով ճախրում էին երեխաները, իսկ ես, ժպիտն աչքերիս մեջ, նայում էի ինձ շրջապատող քարակարկառների գագաթներին: Թվում էր` իսկապես կախարդված հովիվներ էին: Ոտքերս քարին տալով` սիրով գնում էի վերելքն ի վեր: Ամենակախարդական հեշտությամբ կտրեցինք ճամփան: Մի պահ նստեցի մասրենու թփի տակ ու, քարքարոտ ճանապարհին նայելով, հիշեցի  բանաստողծի խոսքերը.

 

 

Ինչ է ասում ճամփորդներին
    Հալված – մաշված այս կածանը
Ժամանակին հազար ու մի.
Քայլեր հաշված այս կածանը:

Օրը արտասովոր գեղեցիկ ու արտասովոր հետաքրքիր էր: