• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար

 

Ծաղկեվանք կամ Վառվառա կույսի քարայրը գտնվում է Արայի լեռան լանջին: Քրիստոնեություն ընդունելու համար հարազատ հորից հալածանքի ենթարկվելով՝ Վառվառա կույսը թաքնվում է այս այրի մեջ: Հովիվներից իմանալով աղջկա տեղը՝ հայրը գտնում է նրան ու տեղն ու տեղը նահատակում: Մեռնելուց առաջ Վառվառան անիծում է մատնիչ հովիվներին, որոնք ոչխարների հետ քար են դառնում: Դրա հետ միասին Վառվառան խնդրում է Աստծուն, որպեսզի ծաղիկ հիվանդություն ունեցողները բժշկվեն: Դրանից հետո քարայրը կոչվում է Ծաղկեվանք կամ Վառվառա կույսի քարայր:

Ուխտագնացությանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք տեղեկացնել [email protected]  հասցեով: Մեկնումը՝ Արհեստների դպրոցից, ժամը 8:00