• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օգտակար սեմինար էր

Օգոստոսի 28-ին միջին դպրոցի սեմինարի թեման ներառական ուսուցման կազմակերպումն էր: Սեմինարը վարում էր Շվեդիայում հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող, բուժթերապևտ Ռուզան Պողոսյանը: Նա ներկայացրեց աշխատանքի իր փորձն ու կազմակերպման ձևերը: Բայց հիմնական քննարկումն ընթացավ հատուկ պայմանների կարիք ունեցող (հատկապես` աուտիզմով երեխաների, որոնք այսօր ամենաանծանոթն են մեզ) երեխաների հետ աշխատելու, հաղորդակցվելու անհրաժեշտ պայմանների շուրջ: Մանրամասն ներկայացրեց այսպիսի երեխաների հնարավոր զգացողությունները, ընկալումները, դրսևորումները, ինչպիսի մոտեցում, միջավայր, գործիքներ են անհրաժեշտ նրանց հետ աշխատանքում հաջողություն ունենալու համար: Մեր հնարավոր ջանքերը ինչ ուղղությամբ պետք է ընթանան, ճիշտ ու համակողմանի աշխատանքի դեպքում ներառման ինչ աստիճան կարող ենք ակնկալել: Դասավանդողներին հետաքրքրող հարցերը շատ էին ու կոնկրետ, դրանց բոլորին տրվեցին սպառիչ պատասխաններ: Շնորհակալություն օգտակար սեմինարի համար: