• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարբերական բժշկական զննություն՝ ֆլուորոգրաֆիա

Տուբերկուլոզի  վաղ  հայտնաբերման  նպատակով   իրականացվում  են  նախնական  և  պարբերական   բժշկական  զննություններ  այն  գործունեության  ոլորտներում  ընդգրկված   անձանց շրջանում,   որոնք  ենթակա  են  առողջական  վիճակի  պարտադիր  նախնական  և  պարբերական  բժշկական  զննությունների`    Հայաստանի  Հանրապետության  կառավարության   կողմից  սահմանված  կարգով: 

Այդ  ոլորտների  մեջ  են  մտնում  նախադպրոցական  հաստատությունների,  հանրակրթական  դպրոցների,   սննդի  աշխատողները,    որոնք  տարին  մեկ  անգամ  պետք  է  անցնեն  ֆլուորոգրաֆիա ՝ տուբերկուլոզի  վաղ  հայտնաբերման  ու  ախտորոշման  համար:

Խնդրում ենք բոլոր  դասավանդողներին  ու   մասնագետներին  անցնել  պարբերական  բուժզննությունը՝  տարածքային  սպասարկման  պոլիկլինիկաներում:  Բուժզննությունը  անվճար  է:

Անձնական  բժշկական  գրքույկները  կարող  եք  ստանալ  կրթահամալիրի  դպրոցների  բուժքույրերի  մոտից: 

Կրթահամալիրի  առողջապահական  ծառայություն