• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիակենտրոնը ընդունում է հյուրերի Երևանի տարբեր ավագ դպրոցներից

Այսօր Երևանի տարբեր ավագ դպրոցների անգլերեն դասավանդողների մի խումբ ժամանեց մեդիակենտրոն:Նրանք այն ուսոուցիչներն էին, ում հետ այս տարի մասնակցում էի որակավորման ատեստացիոն վերապատրաստումներին Կրթության ազգային ինստիտուտում:

Վերապատրաստման օրերին այնքան շատ էի պատմում մեր կրթահամալիրից, որ բոլորն էլ մեծ ցանկություն հայտնեցին գալ մեր կրթահամալիր և իրենց աչքերով տեսնել ամեն ինչ:Մեր կայքը իրոք որ համապարփակ է ու կարծես կենդանի օրգանիզմ լինի: Դա ամենից շատ զգում ես, երբ ուրիշի աչքերով ես նայում:Մանկավարժի մասնագիտությամբ մարդուն անչափ հետաքրքիր է այն, և կարելի է կայքի միջոցով լուսաբանել մեր յուրաքանչյուր օր:Նրանք տպավորված էին, երբ ես պատմում էի մեր երեք էլեկտրոնային ամսագրերի մասին, զարմացան, երբ տեսան, թե երեք օրվա ընթացքում քանի նամակ եմ ստացել կրթահամալիրի տարբեր մասնաճյուղերից, ղեկավարներից, դասավանդողներից: Նրանց համար նորություն էր դպրոցական կայքի առցանց քննարկումները: Մեզ մի քանի րոպեով միացավ Տիար Բլեյանը և մեր զրույցն ավելի հետաքրքիր դարձավ:Օրինակ, հարց բարձրացվեց, թե ինչու Կրթության ազգային ինստիտուտը, ԳԹԿ-ն և նախարարության այլ կառույցներ չեն դնում մի որևէ կարևոր նախագիծ առցանց քննարկման:

Վերջում ես ներկայացրեցի 2012-2013 ուստարվա ավագ դպրոցի համար իմ կազմած անգլերենի ընտրությամբ դասընթացի և լրացուցիչ կրթության ծրագրերը: Ամենահետաքրքիրն այն էր, որ հանդիպման ավարտին ուսուցիչներից մեկն ասաց, որ շատ է ուզում իր որդուն մեր կրտսեր դպրոցը տեղափոխել:Նա փաստորեն ընտրեց մեր մանկավարժությունը: