• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մաքրում ենք մեր դասասենյակը

 

Ուսումնական տարվա սկզբին շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ դպրոցում դեռ ընթացքի մեջ են նախապատրաստական ու վերանորոգման աշխատանքները:

Այսօր (և ոչ միայն այսօր) այդ նպատակով դպրոցում էին նախկին 10-րդ և 11-րդ դասարանցիներ, ինչպես նաև ուսուցիչներ, ղեկավարներ: Մի մասն աշխատում էր ավագ դպրոցի մուտքի դիմաց, մյուսները տարբեր առարկաներ էին տեղափոխում… Իսկ մենք`արդեն11-3-ի սովորողներս, պետք է մաքրեինք մեր անգլերենի ուսուցիչ Յուրա Գանջալյանի դասասենյակի պատուհաններն ու կարգի բերեինք թափթփված իրերը: Մեր ուսուցիչը հայտնեց, որ մի փոքր կուշանա, այդ պատճառով ես և Լարիսան որոշեցինք առանց նրա սկսել մեր գործը: Տարբեր հնարքներ կիրառելով` կարողացանք բացել դասասենյակի պատուհանները, բայց մյուս երկուսը այդպես էլ չստացվեց բացել: Օգնության կանչեցինք մեր զուգահեռ դասարանում սովորող տղաներից մեկին` հուսալով, որ նա կկարողանա օգնել մեզ: Այնուհետև օգնության հասան ավագ դպրոցի դիմացի րենց գործն անող մյուս տղաները`դրսից լուսամուտները հրելով, դիմելով մի քանի գործիքների օգնությանը: Բայց… ապարդյուն: Դեռ շատ ժամանակ այդպես կտանջվեինք, եթե միստր Յուրան այդ պահին չգար ու չասեր, որ այդ լուսամուտները բացելու կարիք չկա. դրանք չեն բացվում: Բայց դե էլ տղաներին գործից կտրել չստացվեց, նրանք էլ մեզ օգնեցին լվանալ պատուհանները, սրբել պատուհանագոգերը... Աշխատանքը և օգտակար էր, և ուրախ, այնպես որ դժգոհ կամ հոգնած մարդիկ հազիվ թե մնացած լինեին: Աշխատեցինք մոտ 1 ժամ` չնայած, որ որոշ բաներ կիսատ մնացին: Բան այնն է, որ այս դասասենյակի դիմացը դեռ շինարարական աշխատանքներ են ընթանում և ամբողջությամբ կեղտոտ է, ու եթե նույնիսկ հատակն ավլեինք, շատ չանցած նորից կփոշոտվեր: Այս գործն էլ թողեցինք մի ուրիշ օրվա համար:  Ինչևէ, օրեր անց այս դասասենյակում շաբաթական 4 ժամ դասի ենք նստելու, ու որքան հաճելի կլինի, երբ շուրջը մաքուր ու հավաքված լինի:

Աիդա Գրիգորյան, արդեն` 11-3 դասարան

Աշխատանքներին մասնակցեցին ԼարիսաՍիմոնյանը, Նարեկ Նաջարյանը, Տիգրան Ֆարադյանը, Լիպո Սմբատյանը, ու էլի մի քանի տղաներ, ում անուններն անկեղծ ասած չեմ հիշում...