• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

,,Դասարան անիվների վրա,,՝ Երևան - Գյումրի գնացքում: Վերլուծություն

Առավոտյան ճանապարհ ընկանք դեպի Գյումրի...գնացքով: Հենց գնացքում սկսեցինք նվիրել կրթահամալիրի հեղինակային գրքերը, ներկայացնել կրթահամալիրը և զուգահեռ հարցում անցկացնել: Հանդիպեցինք մարդկանց ինչպես տարբեր շրջաններից, այնպես էլ Երևան քաղաքից: Ի դեպ, երևանաբնակները մանրամասնորեն հետաքրքրվեցին կրթահամալիրով: Գրքերը վերցնում էին մեծ սիրով: Հետաքրքիր էր այն փաստը, որ բոլորը գրքերը վերցնելուն պես բացում էին ու սկսում հետաքրքրությամբ նայել, կարդալ: Երեխաները տեղում սկսեցին առաջադրանքներ կատարել: Գրքերը բաժանելուն զուգահեռ որոշեցինք հարցում անցկացնել, թե երբ են վերջին անգամ գիրք կարդացել: Հարցրեցինք 100 մարդու, որ ճշգրտությունը պահենք: Պարզվեց, որ 100-ից 12-ը անընդհատ կարդում է /ընթերցող 12 հոգուց 7-ը, կարող է զարմանալի թվա, բայց տղամարդիկ են/: 25 հոգի վերջին անգամ գիրք են կարդացել մոտավորապես 1 ամիս առաջ: 63-ը  շատ վաղուց են կարդացել կամ չեն հիշում, թե երբ են կարդացել: 

Գյումրիում շրջելիս և գրքեր նվիրելիս պարզվեց, որ ռուսական դպրոցում ռուսերենի մեր դասագրքերը օգտագործվում են դասերի ժամանակ: 

Գնացքում մեր ակցիան անմիջապես նկատեց և մեզ մոտեցավ մի լրագրող՝ Արմավիրի մարզից: Լրագրողը զրույցի ընթացքում ասաց, որ տարբեր ակցիաներ է տեսել, բայց նմանատիպ յուրահատուկ, հետաքրքիր ակցիա առաջին անգամ է տեսնում: Նա փաստեց, որ հատկապես հաճելի է այն, որ սովորողներն են գիրք նվիրում: 

Օգտվեցինք առիթից և այցելեցինք Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան կամ, ինչպես գյումրեցիներն են ասում, Ձիթողցոց տուն: Թանգարանը շատ տպավորիչ էր և հետաքրքիր:

Պատմելու էլի բաներ կան, բայց շտապում ենք, քանի որ Գյումրիից վերադարձող գնացքի շարժվելուն մնացել է ուղիղ 25 րոպե... Կհանդիպենք Երևանում: