• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության քննություններ քոլեջում

Օգոստոսի է 20-ից 22-ը  քոլեջում  ընդունելության քննություններն են :

Քննություններն ընթանում են ըստ ՀՀ ԿԳՆ նախնական մասնագիտական (Արհեստագործական)  և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կազմակերպման հաստատած կարգի:

Երաժշտական կրթություն (0310)  և Զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ (0515) մասնագիտություններից: Դիմորդները հանձնեցին քննություններն կոմպոզիցիայից և գծանկարից:

Խումբը ստացավ առաջադրանք: Այն կատարելուց հետո հանձնաժողովի նախագահ Կարինե Մացակյանը մեկնաբանեց նրանց աշխատանքները:

Երաժիշտների քննությունը ընթանում էր այս ձևով. առաջին օրը դիմորդները  հանձնեցին մասնագիտական քննություն: Նախագահ Հարություն Թոփիկյանը (հանձնաժողովի մյուս անդամները) զրուցում էր յուրաքանչյուր  դիմորդի հետ, տեղեկանում՝ ունեն նախնական երաժշտական կրթություն, պատրաստվածություն, անցկացնում էր ձայնավարժություններ, հետո առաջարկում իրենց ընտրությամբ որևէ երգ կատարել: Ավարտից հետո դիմորդներին  բաժանեցին երկու խմբի՝ նախնական երաժշտական պատրաստվածություն ունեցողների և չունեցողների: Սոլֆեջիոյի քննությունը կազմակերպվեց ըստ խմբերի:

Օգոստոսի 22-ին քննություն կհանձնեն ֆիզիկական կուլտուրա և սպորտ (0307)՝ ֆիզկուլտուր առարկայից,  և  Զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ (0515)`  գունանկարից,  մասնագիտությունները ընտրած դիմորդները: