• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եկեք չվախենանք դժվարություններից

 

Սիրելի սովորողներ և գործընկերներ, նոր ուսումնական տարին է մոտենում, որը լի է լինելու նոր ծրագրերով, ուսումնական նոր նախագծերով ու տարբեր նոր նախաձեռնություններով:Եկեք չվախենանք ու դիմակայենք բոլոր դժվարություններին, ինչպես արել են այս նյութի հերոսներն իրենց կյանքերի ընթացքում:   

7 ձախողումներ, բոլոր ժամանակների 7 մեծությունների կյանքում

Դրամատիկական ստուդիայից նրան հեռացրեցին այս գրությամբ.<<Ժամանակ է վատնում, նա չափազանց ամաչկոտ է ու կաշկանդված, որպեսզի բեմի վրա մի ճիշտ քայլ կատարի>>: Ամերիկյան կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հռչակավոր կատակերգու դերասանուհի Լյուսիլ Բոլի մասին է խոսքը:  

 

Ձայնագրման մի ընկերություն մերժեց նրանց` ասելով, որ չեն հավանում նրանց ձայնը և խորհուրդ տվեց նրանց միայն կիթառ նվագել:  Այս խոսքերն ուղղված էին Բիթլզներին:

 

Ձախողեց զինվորականի, ագարակատիրոջ և անշարժ գույքի գործակալի աշխատանքը և 38 տարեկանում վաճառեց իր ունեցվածքն ու գնաց հոր մոտ` աշխատելու որպես ամենահաս բանվոր:   
Նա Ուլիսիս Ս. Գրանտն էր`ԱՄՆ 18-րդ նախագահը:

Երբ նրան ավագ դպրոցի բասկետբոլի թիմից հեռացրեցին, նա գնաց տուն, փակվեց իր սենյակում և լաց եղավ: Նա Մայքլ Ջորդանն էր:

Մի ուսուցիչ ասաց նրան, որ նա չափազանց բութ է սովորելու համար և խորհուրդ տվեց նրան գնալ և զբաղվել հողագործությամբ, որտեղ նա հաջողություն կունենա, որպես հաճելի անձնավորություն: Ուսուցչի աշակերտը մեծ գյուտարար Թոմաս Էդիսոնն էր:

 Նա հեռացվեց լրագրողական աշխատանքից, որովհետև երևակայություն և ինքնատիպ մտքեր չուներ: Ամբողջ աշխարհը շահեց, երբ Ուոլտ Դիսնեյին հեռացրեցին լրագրողական աշխատանքից:

 
Նրա հարսնացուն մահացավ, նա նյարդային ցնցում ստացավ և 8 անգամ պարտվեց ընտրություններում: Այդ մարդը Աբրահամ Լինկոլն էր:

Մեկնաբանություններն ավելորդ են:

 Թարգմանություն անգլերենից`http://lingualeo.ru/jungle/120922?utm_ %BE_1&utm_source=bestcontent1708&utm_medium=Email&utm_campaign=leomatrix