• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատողների ընդհանուր ժողով

Օգոստոսի 20-ին, սկիզբը` ժամը 9:00, Մայր դպրոցի Մարմարյա սրահում աշխատողների օգոստոս ամսվա ժողովն է: 

Բոլորի ներկայությունը, բացի շենքերի հերթապահ տնտեսուհիներից, պարտադիր է: Գրասենյակների ղեկավարները անհատապես զգուշացնում են մասնաճյուղի յուրաքանչյուր աշխատողի, ժողովից առաջ հաշվառում են և ժողովից հետո (նույն օրը) կրթահամալիրի տնօրենի գրասենյակ են հանձնում բացակաների ցուցակը:

Օրակարգում՝

  1. Օգոստոսի 20-25-ի աշխատակարգը
  2. Կրթական օբյեկտների բարելավման ամառային աշխատանքը ներկայացնում է տնօրենը
  3. Կրթական ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքը ներկայացնում են համակարգողները
  4. 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներ, օգոստոսի 20-սեպտեմբերի 4-ի աշխատանք. ներկայացնում են դպրոցների ղեկավարները
  5. Կրթահամալիրի տնօրենի 3.06.2012թ. թիվ 12-188 հրամանի համաձայն Smart դասերի ներկայացման մասին, հրամանում փոփոխություն կատարելու, հրամանի կատարման ժամկետի փոփոխության մասին
AttachmentSize
Office spreadsheet icon book1.xls42.5 KB