• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեխնոլոգիա

«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»  ԱՌԱՐԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

 

Կերպարվեստ, տեխնոլոգիա

1.      Առարկայի ուսուցման նպատակը, ընդհանուր և կոնկրետ դասարանում լուծվող խնդիրները (կարող է ընդհանուր լինել` կրտսեր դպրոցի, միջին դպրոցի, ավագ դպրոցի իրար շարունակող դասընթացների համար)

Հանրակրթական տեխնոլոգիա   առարկայի հիմնական նպատակն է սովորողներին նախապատրաստել ինքնուրույն աշխատանքային կյանքին. դաստիարակել կիրթ, ստեղծագործող, նախաձեռնող և ակտիվ քաղաքացի:
Առարկայի շրջանակներում սովորողները զինվում են անհրաժեշտ տեխնիկա-տեխնոլոգիական գիտելիքներով և ունակություններով` ապահովելով անձնային և ազգային լավագույն ավանդույթների պահպանման և զարգացման գործը:
Տեխնոլոգիան ճանաչողական գիտություն է, որն ուղված է մարդու գործնեության բարեփոխմանը, գիտելիքների համակարգմանը, գործունեության օպտիմալացմանը, արդյունքների զարգացմանը:
Տեխնոլոգիան ըստ էության գործնական ուղղորդող և ուսուցանող ոլորտ է:
Նա նաև ոլորտ է, որտեղ ինտեգրվում են հանրակրթական մյուս  առարկաներից ստացած գիտելիքները` գործնականում կիրառվելով :Կենսապես անհրաժեշտ  հմտությունների և կարողությունների ձևավորումը, աշխատանքային կուլտուրան, թիմով աշխատելու ունակությունը, ինքնաճանաչման և ինքնահաստատման լավագույն ուղին է,  որը փորձի ավելացմամբ միմիայն լավագույն որակների երաշխիք է հանդիսանում:

Այս ամենը հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված  հիմնական ձևակերպումներն են տեխնոլոգիա առարկայի նպատակների և խնդիրների շուրջ:

Ըստ ուս պլանի տեխնոլոգիա առարկան 1-ից 6-րդ դասարաններում դասավանդվում է շաբաթական երկուական ժամով և ձևակերպվում է որպես <Կերպարվեստ- տեխնոլոգիա>:
1-4-րդ դասարաններում ուսումնական պլանով նախատեսված դասընթացները կազմում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը, որի ղեկավար-դասվարը մասնակցում է գործունեության կազմակերպման բոլոր ձևերին:
Կերպարվեստ, Տեխնոլոգիա առարկան1-4-րդ դասարաններում դասվարը ինքն է կազմակերպում և վարում ` պարբերաբար խորհրդակցելով մասնագետի հետ:
Կրտսեր դասարաններում տեխնոլոգիա-կերպարվեստ առարկաները, <<Իմացումի հրճվանք>> ծրագրի շրջանակներում, պարապում են իրենք` դասվարները: Տեխնոլոգիական գործնուեությունը կտսեր դպրոցում թիմային է, աշխատանքները քննարկվում են և համաձայնեցվում ու ներկայացվում ցուցադրության: Աշխատանքի այս ձևը ապահովում է և որակ, և ոգի, իսկ սիրով արված աշխատանքը իմացումի հրճվանք է պարգևում բոլորին` և սովորողին, և դասավանդողին, և ծնողին:

Տեխնոլոգիա առարկան 5-6-րդ դասարաններում կազմված է, խոհանոցային գործ, Տնտեսվարություն, Բույսերի և կենդանիների խնամք,Դիզայն դասընթացներից:
Ըստ ուսպլանի <<Տեխնոլոգիա>> առարկան 7-9-րդ դասարաններում դասավանդվում է շաբաթական երկուական ժամով և ձևակերպվում է, որպես Տեխնոլոգիա,այդ թվում`մեդիա:

2.      Ուսումնական միջավայր.

ուսումնական կաբինետ
համացանցում ուսուցման միջավայրը (կայք, ուսուցչի բլոգ….)
ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր
սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր
ուսումնական նյութեր (դասագիրք, ձեռնարկ, էլեկտրոնային ռեսուրս և այլն)
- Դասաժամերի բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքի իրագործում:

Ուսումնական միջավայր, սա ամենակարևոր նախապայմաններից է, որն ապահովում է այն ստեղծագործ մթնոլորտը, որտեղ աշխատելով, պրպտել և ստեղծագործելը միմիայն հաճույք և հրճվանք է պատճառում: Արհեստանոց- արվեստանոցը լավագույն մոդել է տեխնոլոգիա  առարկան գործնական և բազմաբովանդակ կազմակերպելու համար:
Աշխատելով արհեստանոց-արվեստանոց մոդուլային լաբորատորիայում, փորձեմ նկարագրել այն որպես հաջողված օրինակ`
Լաբորատորիան տարածքային առումով բավական ընդարձակ է, որը թույլ է տալիս միաժամանակ մի քանի նախագիծ իրականացնել, չկաշկանդելով միմյանց:
Լաբորատորիայի կիսանկուղային դիրքը հաշվի առնելով բավական լուսավոր է, որը ապահովում են ցերեկային լույսերի ճշգրիտ առկայությունը:
Վարդակների մասին նույնպես պետք չէ մոռանալ, նրանք պետք է հարմարեցված լինեն այնպես, որ լաբորատորիայի բոլոր անկյուններում հնարավոր լինի աշխատել:
Կողմնակի աղմուկի բացակայությունը, աշխատանքային եռուզեռը ավելի գրավիչ և պակաս հոգնեցնող է դարձնում:
Գույքը պետք է հարմարեցված լինի լաբորատորիայում ընթացող գործընթացներին.
Մեծ մակերեսով սեղաններ, բաց և փակ պահարաններ իրենց դարակներով, թեթև շարժական աթոռներ: Պահարաններում խնամքով դասավորված են այն բոլոր ենթադրյալ նյութերը, որը հնարավոր է պետք գա նախագծերում, սովորողները լաբորատորիայում ազատ են տեղաշարժվում և հստակ տիրապետում են լաբորատորիայի գույքին: Չմոռանալով անձնային անվտանգության կանոնները , սովորողները կտրում, տաշում, սղոցում, սոսնձում և ամրացնում են, որի համար օգտագործվում են արհեստանոցային գործիքները, անհրաժեշտությունից ելնելով անընդհատ թարմացվում և նորացվում են դրանք:
Լաբորատորիայում ջրի առկայությունը նույնպես կարևոր նախապայման է,որը ապահովում է աշխատանքային և հիգենիկ նորմերը:
Ընդունում ենք, որ մեր բոլոր տարածքները WF-ացված են և մեզ անհրաժեշտ է տալ տեխնիկական հագեցվածության կարճ նկարագիր:
Համակարգիչ` բարձր պարամետրերով/մոնտաժային աշխատանքի համար/, հզոր պրոյեկտոր, պրոյեկտման աշխատանքներ, ֆիլմեր, նկարներ և վիրտուալ ցուցադրություններ իրականացնելու նպատակով:
Առաջադրանքի անհրաժեշտությունից ելնելով սովորողները աշխատում են իրենց անձնական համակարգիչներով:
Լաբորատորիայում ստեղծված և իրականացրած ամեն նոր նախագիծ լուսաբանվում է ՄՍԿՀ կայքում, սովորողները նյութեր են հրապարակում իրենց անձնական էջերից օգտագործելով կրթահամալիրյան, սոցալական տարբեր կայքեր:
Դասավանդողի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ինձ ուղղակի անհրաժեշտ էր կայքից դուրս բերել իմ բոլոր մեթոդական հրապարակումներն ու թողարկած նյութերը, որը ինձ օգնեց մեկ ուսոմնական տարվա կտրվածքով ամբողջացնել իմ արածը: Լուսանկարչական ապարատը իմ հավատարիմ ընկերն է ամենուր:
Տարիների ընթացքում ստեղծված աշխատանքների արդյունքները, արխիվացրել եմ,
գործընկերներիս փորձը, համատեղ քննարկումները, կրթահամալիրյան օրացույցը, տարբեր կարգի տեղական և միջազգային ցուցահանդես –մրցույթները, որոնողական համակարգով բազմապիսի կայքերը ստիպում են ունենալով այն, ինչ ունենք անհոգնել առաջ շարժվելու համար:

Գծագրական թուղթ, հասարակ մատիտ, ռետին, գուաշ, ջրաներկ, կարկին, քանոններ, ռեզակ, սիլիկոնե ատրճանակ, ստեպլեր, մկրատ, սկոչ, էմուլսիա` սրանք այն հիմնական պարագաներն են, որոնք որպես առաջին անհրաժեշտության պարագաներ անհրաժեշտ են  ձեռքի տակ միշտ ունենալ:
Կան նաև նյութեր, որոնք ձեռք են բերվում կոնկրետ նախագիծը իրականացնելու նպատակով, օրինակ կտորեղեն, պենոպլաստ, ջեռուցման խողովակներ, գիպս, սփրեյ, նիտրոներկեր և այլն: Նախագծի ավարտից հետո այդ ամենը խնամքով պահեստավորվում է, նոր նախագծերում օգտագործվելու նպատակով:

Տեխնոլոգիայի լաբորատորիան այն գրավիչ վայրն է, որտեղ անհրաժեշտ խորհրդատվություն ստանալով ֆիզիկայի ընտրությամբ խումբը կարող է գալ և գեղադիտակ պատրաստել կամ ճամբարի ժամանակ անգլերենի խումբը զբաղվի իր ներկայացման դեկորով: Լաբորատորիան տեխնոլոգիական լինելուց զատ կրթահամալիրյան կարևոր կենտրոն է:
Չենք մոռանում նաև ,որ դասաժամերի բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում: Հաշվի առնելով եղանակային առանձնահատկությունները, կան աշխատանքներ, որ ավելի հաճելի և օգտակար կլինի կազմակերպել դրսում: Բակ տեղափոխել  թեթև կոնստրուկցիա  ունեցող աթոռներ, սեղաններ, նկարակալներ կամ ուղղակի վայելել բնությունը` գետնին նստած:

Սովորողի տեխնոլոգիական և մասնագիտական հմտությունների զարգացում ուսումնաարտադրական արհեստանոցներում
http://dpir.mskh.am/art.php?id=292