• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերափոխումն Ս.Աստվածածնի. խաղողօրհնեք

Աստվածածնի Վերափոխումը Տիրամորը նվիրված հայոց եկեղեցական տաղավար տոներից է: Այդ օրը պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք`«որպէս արմտեաց և պտղոց օրհնութիւն»: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:

Վերափոխում նշանակում է վերփոխվել, վեր փոխադրվել, կենցաղում առավել հայտնի է Խաղողօրհնեք անվամբ:

Ըստ Մովսես Խորենացու, Հայաստանի առաջին լուսավորիչն Աստվածամոր պատկերը  բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում, ի պատիվ Աստվածամոր, եկեղեցի և կուսանոց է հիմնադրվում:

Կիրակի անպայման սմբուկով ու սիսեռով ճաշ էին եփում: Այս սմբուկը հավանաբար տարվա առաջին բերքն էր լինում: Այս ճաշատեսակն այնքան տարածված էր, որ հարևան թուրքերը Աստվածածնի տոնը «պատընճան պայրամ» (սմբուկի տոն) էին կոչում:

Այդ նպատակով, օրհնված խաղողի ողկույզները կախում էին բարձր վայրերից կամ էլ խաչքարերի վրա:

Իսկ ինչո՞ւ է նման օրհնության համար ընտրվել հատկապես խաղողը.... 

Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի Խաղողի օրհնության աղոթքը