• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրյան առօրյա

Իզմիրի տիեզերական ճամբարում օրերը շատ հետաքրքիր են անցնում և սովորողների համար, և մեծերիս համար:

Մի զարմացեք, որ երեխաները նյութ չեն գրում. նախ նրանց թույլ չեն տալիս օգտվել նոթբուքերից և բացի այդ նրանք ժամանակ չունեն` նրանց առօրյան շատ լեցուն է` և խաղում են, և դիտումներ են անում, և մարզվում են, և անգլերենն են կատարելագործում, և սովորում են:

Ճամբարից հետո երեխաները դեռ շատ բան կունենան պատմելու: Ինձ համար կարևոր է, որ նրանք շատ լավ են իրենց դրսևորում, ակտիվ են և անկաշկանդ:  

Համոզված եմ, որ յուրաքանչյուրս դեռ երկար կհիշենք Իզմիրում անցկացրած օրերը: