• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինձ կրթահամալիրցի զգացի

Ես գերմաներենի գարուն-մեդիաօլիմպիադայի հաղթողն եմ: Մրցանակը ուսումնական ճամփորդություն էր դեպի Ծաղկաձոր: Ճանապարհի հենց սկզբից տիրում էր բարձր տրամադրություն ու մտերմիկ մթնոլորտ: Թե ուսուցիչները և թե աշակերտները սիրալիր ու ջերմ էին: Ես անհամբեր սպասում էի այդ հանդիպմանը: Մեդիաօլիմպիադան տարբեր դպրոցների աշակերտների հնարավորություն է տալիս մասնակցել բոլոր առարկաներից  անցկացվող օլիմպիադաներին, հաղթել ու միասին մի լավ հանգիստ անցկացնել: Մասնակիցներին առավել շահագրգռում է այն, որ հաղթողները ստանում են մրցանակներ: Բացի այդ, հետաքրքիր լուծում էր տրված՝ միանգամից և խրախուսվում էր ընթերցանությունը, և մասնկացում էի օլիմպիադային, արդյունքում…

 Ուսումնական ճամփորդության նպատակն էր ծանոթացնել հայրենի երկրի տեսարժան վայրերին: Ծաղկաձորում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, խաղեր, եղանք տեսարժան վայրերում: Ուսուցիչները հոգատարությամբ էին շրջապատել բոլորիս: Այնտեղ չկային «յուրայիններ» և «օտարներ»: Ես ինձ այնքան հարազատ էի զգում կրթահամալիրի սաների միջավայրում, որ եթե հնարավոր լինի, կշարունակեմ մասնակցել այն մրցույթներին, որոնք կազմակերպում է «Մ. Սեբաստացի» կրթահամալիրը: Շատ էի լսել, բայց մեկ անգամ տեսնելով միայն համոզվեցի: Ինձ կրթահամալիրցի զգացի այն ժամանակ, երբ սովորողների հետ բաժանեցի գրքեր: Միասին ակտիվ հանգիստ ունեցանք, վայելեցինք ժամանակը: Բարձր տրամադրությամբ վերադարձա տուն՝ իմաստավորելով կյանքիս հերթական օրը:
 Շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ նման գեղեցիկ ու ոգևորիչ միջոցառումներ նախաձեռնելու համար: