• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Դասարան անիվների վրա» ծրագիրը Երևանի Աջափնյակ համայնքում

Երևանի Աջափնյակ համայնքի տասներորդ թաղամասի երեխաները մեծ ոգևորությամբ ընդունեցին ինձ, երբ տեսան, որ նվերներ ունեմ հանձնելու: Նրանց անչափ հետաքրքրել էին մեր գրքերն ու առաջադրանքները: Երեխաներից շատերը ցանկություն հայտնեցին մասնակցել օլիմպիադային և մրցանակ շահել: Ես մեծ ուրախությամբ և հպարտությամբ ներկայացրի մեր կրթահամալիրը, երեք ավագ դպրոցները, նախակրթարաններն ու լողավազանը: Պատմեցի միջոցառումների ու ճամփորդությունների մասին: Ինչն էլ ավելի ուրախացրեց նրանց: Նվերները տեղ հասան...