• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուշադրություն

«Դասարան անիվների վրա» նախագիծը օգոստոսի մեկից իր բուռն գործունեությունը շարունակելու է իրականացնել Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներում և մարզերում՝ այսուհետ նոր ձևաչափով: Հետաքրքրե՞ց:
Կնախընտրեմ չբացել փակագծերը, այլ միայն հավաստիացնել, որ մեր մտահաղացումը կիրագործվի շատ շուտով և ընթերցասերների, մանուկների և, ինչու ոչ, մեծահասակների կողմից ձեռք կբերի մեծ հետաքրքրասիրություն և պահանջարկ:
Ներկայացվող լուսանկարներից պարզ կդառնա, որ մենք սովորելով կրթահամալիրում վերածվել ենք իսկական Սեբաստացիների, որտեղ ամեն ինչ անկանխատեսելի է, բայց և հնարավոր:  Ի դեպ շնորհակալություն ենք հայտնում կրթահամալիրի տնօրինությանը և  Հարությունյան  Թամարային պայուսակներ, համազգեստներ և գլխարկներ տրամադրելու համար: