• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

TV-MSKH-ի զարգացման ծրագիր

Դիմում են.

Հարգելի Տիար Բլեյան.

2012-13 ուսումնական տարվա ընթացքում Անի Սարգսյանի և Միշա Ավդալյանի համագործկցության արդյունքում նախատեսվում է ստեղծել TV-MSKH ակումբը, որը համոզված ենք՝ կդառնա կրթահամալիրի բազմաթիվ ձեռքբերումներից ևս մեկը: Ակումբի գործունեությունն իր մեջ կներառի կինոդիտումներ, քննարկումներ, բանավեճեր, դասընթացներ, հաղորդաշարեր տարբեր՝ կրթական, մշակութային, հասարակական թեմաներով: TV-MSKH-ը կհամագործակցի նաև կրթահամալիրում գործող մյուս ակումբների հետ: Արդյունքում կստեղծվեն հետաքրքիր հաղորդումներ՝ ավելի արդյունավետ դարձնելով թե՛ TV-MSKH-ի, թե՛ մյուս ակումբների գործունեությունը: TV-MSKH ակումբ հաճախող սովորողները ձեռք կբերեն մոնտաժային, լուսանկարչական և օպերատորական հմտություններ, կծանոթանան հեռուստատեսության և կինոյի պատմությանը, կտիրապետեն պրոֆեսիոնալ տեխնիկայի, կսովորեն ճիշտ օգտվել և գործածել մեդիան և այլն: Սովորողների կողմից կլուսաբանվեն կրթահամալիրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, կնկարահանվեն հարցազրույցներ ուսուցիչների, աշակերտների հետ: Նաև TV-MSKH-ը պատրաստվում է համագործակցել կրթահամալիրում գործող «Լուսաստղ» ամսագրի հետ: Ամսագիրը, ունենալով մշակութային ուղղվածություն, արդեն իսկ TV-MSKH-ին պատվիրել է մշակութային հաղորդումների շարք: Սա նաև որպես օրինակ կարող է ծառայել կրթահամալիրում գործող այլ ստեղծական խմբերին` համագործակցելու TV-MSKH-ի հետ:

Սակայն այս ամենը բարձր մակարդակով կազմակերպելու և որակյալ արտադրանք ստանալու համար անհրաժեշտ են որոշակի ներդրումներ՝ կապված տեխնիկայի ձեռքբերման հետ: TV-MSKH-ի աշխատանքը զարգացնելու և հաղորդաշարերի որակը բարձրացնելու համար մեզ անհրաժեշտ են՝

  • 2 տեսախցիկ,
  • 3-4 լուսավորման սարք,
  • 2 եռոտանի (штатив),
  • տաղավարը բարելավելու համար՝ սև կտոր,
  • մոնտաժային համակարգիչ:

Հարգանքներով՝ Ա. Սարգսյան

Մ. Ավդալյան

Պատասխանում եմ.

Իհարկե, Անի և Միշո, հհարկե, նոր ուսումնական տարի: Իսկ նյութերի ձեռքբերման համար զրուցեք Սուրեն Պարսյանի հետ: Կրթահամալիրում գործում է գնումների կարգը: