• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվ սա դեռ սկիզբն է

Ինչպես հիշում եք ես պատմեցի ձեզ ամառային դպրոցի կազմակերպիչների և մի փոքր էլ մեր դասախոսների մասին: Այս անգամ կուզենամ պատմել այն օրվա մասին երբ CERN գիտական միջազգային կազմակերպության անդամները մեզ էին հյուրընկավել: Դա հիանալի օր էր: ՄԵնք հնարավորություն ունեցանք հանդիպել հանրահայտ գիտնականների հետ, ունեցանք դասախոսություն նրանց կողմից, որի ժամանակ ավելի մոտիկից ծանոթացանք նրանց աշխատանքին, մասնագիտությանը, և CERN –ի մասին շատ ինֆորմացիա տսացանք: Այդ բովանդակալից դասախոսությունից հետո պրոֆեսորներից մեկը` Rolf-Dieter Heuer-ը մեզ հրավիրեց ապագայում իրենց մոտ աշխատելու և ավելացրեց, որ անհամբեր կսպասեն մեր այցելությանը իրենց կազմակերպություն ոչ թե որպես դիտորդ, այլ որպես բանիմաց ու փորձառու մասնագետ: Ես կարծում եմ որ մենք ապագայում անպայման մեկ անգամ ևս կհանդիպենք: Մոռացա նշեմ որ այդ օրը ես հարցազրույց տվեցի վրացի մի լրագրողի որտեղ պատմեցի իմ, հետաքրքրություններիս և այն մասին թե ինչ տվեց ինձ այդ ամառային դպրոցը, գոհ եմ արդյոք թե ոչ: Կարող եմ ասել որ սա իմ մասնագիտական ուղու առաջին քայլն էր, որը ինձ մեկ անգամ ևս ապացուցեց, որ իմ ընրած ճյուղը բավականին հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ բարդ և մրցակցային է, և թե ինչքան երկար է լավ մասնագետ դառնալու ճանապարհը, ճիշտ է ասված խոսելը հեշտ է անելն է դժվար, բայց նաև ճիշտ է ասված, որ մի բան անելու համար նախ ցանկություն է անհրաժեշտ և ես դա ունեմ: Վստահ եմ որ սա դեռ սկիզբն է, ու դեռ իմ ուսուցիչներն ու ծնողները առիթ կունենան ինձանով հպարտանալու: Շնորհակալ եմ դպրոցի անձնակազմից որ ինձ ընտրելով, հնարավորություն տվեցին մասնակցել այդ ծրագրին:

Սոնա Հովհաննիսյան