• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անգլերենի ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի (5-9 դասարաններ) հանրակրթական անգլերենի առարկայական ծրագիր

2012-2013 ուստարի

Բացատրագիր

Որպես ՀՀ ԿԳ նախարարության կողմից  հաստատված հանրակրթական հիմնական դպրոցի «Անգլերեն» առարկայի չափորոշչի և ծրագրի այլընտրանք, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնական (միջին) դպրոցի անգլերենի հանրակրթական առարկայական ծրագրում առանձնակի կարևորություն է տրված ուսումնական միջավայրին, որը թույլ է տալիս անգլերենի դասավանդման հաղորդակցական մոտեցումն իրականացնել ՏՏ ուսումնական միջոցների օգտագործմամբ: Ժամանակակից տեղեկատվական միջոցները, ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակը, դասապրոցեսի ընթացքում համացանցի մշտական հասանելիությունը, դասավանդողի ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերը, սովորողների և դասավանդողների համակարգչային ծրագրերի գործնական իմացությունը թույլ են տալիս չբավարարվել առարկայական դասագրքով, որքան էլ որ այն անթերի լինի: Այս ամենի առկայությունը հնարավորություն է տալիս սովորողներին և դասավանդողներին ավելի շատ զբաղվել ստեղծական և ստեղծագործական աշխատանքով, չբավարարվել նաև այն հույսով, որ ինչ-որ մի օր դպրոցում ստացած գիտելիքները և կարողությունները օգնելու են առնչվելու  համաշխարհային մշակույթի նորություններին, շփվելու ոչ հայախոս անձանց հետ: Այս շփումը ուսումնական տարվա ընթացքում ամենօրյա հասանելի գործառույթ է դառնում և΄ սովորողների, և΄ դասավանդողների համար` շնորհիվ ժամանակակից ՏՏ միջոցների արդյունավետ գործածման:

Տարբեր դասարանների համար առաջարկվող լեզվական նյութը (քերականությունը) համապատասխանում է ԿԳ նախարարության կողմից հաստատված հանրակրթական ծրագրի առաջարկած բովանդակությանը:
Թվային միջոցները որպես ուսումնական գործիք օգտագործելն օգնում է սովորողին ավելի տեսանելի արժևորել իր ստացած գիտելիքները և ձեռք բերած կարողությունները իր առարկայական էլեկտրոնային փաթեթում, իսկ դասավանդողին էլ` ավելի առարկայական գնահատել սովորողի կատարած աշխատանքը: Գնահատման այս համակարգը նկարագրված է ծրագրի «Սովորողի ուսումնական գործունեության գնահատման համակարգը» ենթաբաժնում:

Ներկայացվող ծրագրի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ կարևորություն է տրվում ուսումնական ճամփորդություններին, որոնց ճիշտ կազմակերպումը էապես բարձրացնում է ուսման արդյունավետությունը:
Ծրագրում կարևորվում են նաև դասավանդողների և սովորողների հետազոտական և ստեղծագործական աշխատանքները, երկարաժամկետ և կարճաժամկետ նախագծերը:

Ընդհանուր նպատակը

Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչը` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում անգլերենի այլընտրանքային ծրագրով դասավանդումը նպատակաուղղված է սովորողի անմիջական խոսքային, ինչպես նաև ՏՏ միջոցներով հաղորդակցվելու և համագործակցելու, ոչ հայախոս անձանց հետ շփվելու,  անգլիախոս և այլ երկրների ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթը անգլախոս և այլ  երկրների ժողովուրդներին մատչելի դարձնելու հիմնական  կարողությունների և հմտությունների ձևավորմանը մեդիամիջավայրում:

Խնդիրները

Անգլերենով հաղորդակցական իրազեկության զարգացումը ըստ օտար լեզվի իմացության համաեվրոպական մակարդակների (5-րդ դասարանի սկիզբում`A1.1,  9-րդ դասարանի վերջում`-A2.2) խոսքային գործունեության 4 ուղղություններով` լսելով հասկանալը, խոսելը, կարդալով հասկանալը և գրելը:

Ըստ կրթական աստիճանների սովորողներին ներկայացվող եռամակարդակ պահանջները)

Ուսումնական միջավայրը

Միջին դպրոցում դասարանի սովորողների թիվը 20-22 է: Անգլերենի դասարանական խմբերը  ձևավորվում են ըստ սովորողների լեզվական իրազեկության աստիճանի` ցածր մակարդակ, միջին և բարձր: Անգլերենի ուսուցումը կազմակերպելու համար դասասենյակ-կաբինետները պետք է կահավորված լինեն համացանցին միացված համակարգչով, էլեկտրոնային գրատախտակով, պրոյեկտորով, ձայնային ուժեղարարներով, ձայնագրիչով, թվային ֆոտոխցիկով, անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն բառարաններով ու տեղեկատվական գրքերով  իսկ «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրով աշխատող դասարաններում`նոթբուքերով:

Տանը սովորողը պիտի ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ և հնարավոր այլ ՏՀՏ միջոցներ:
Դասավանդողը տանը պետք է ունենա համացանցին միացված համակարգիչ, թվային ֆոտոխցիկ:  
Որպես ուսումնական նյութ օգտագործվում են.

  • Դասագրքեր
    “Round up” 2; 3 Student’s book, աուդիոդասերով CD Longman  - 5-6-րդ դասարանների համար
    “English in mind” starter, student’s book, workbook, աուդիոդասերով CD – 7րդ դասարանի համար
    “English in mind” book 1, student’s book, workbook, աուդիոդասերով CD – 8-րդ դասարանի համար
    “English in mind” book 2, student’s book, workbook, աւդիոդասերով CD – 9-րդ դասարանի համար
  • “Smart Notebook” ծրագրով պատրաստի և դասավանդողների ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութեր
  • էլեկտրոնային ուսումնական կայքեր, անգլերեն լրատվական կայքեր
    http://learnenglishkids.britishcouncil.org/en/
    http://www.english-test.net/
    http://www.tolearnenglish.com/
    http://www.markosweb.com/www/tolearnenglish.com/
    http://www.dailystep.com/content.asp?id=49213&gclid=CPPo8ou0ibECFYKJDgodIlGHIA
    www.nonstopenglish.com
    www.englishpage.com
    http://lingualeo.ru/
    www.lragir.am
    www.news.am

Բովանդակություն

5-րդ դասարան

Թեմաներ

  • Ես և իմ շրջապատը  
    - Ես, իմ ընկերները, իմ բարեկամները
    - Իմ ընտանիքը
    - Իմ պարտականությունները
    - Իմ բնակարանը
  • Դպրոց
    - Դպրոցական առօրյա
  • Նախասիրություններ
    - Իմ սիրած զբաղմունքը
  • Հագուստ
    -Գնումներ
  • Տարվա եղանակներ և  դպրոցական  արձակուրդ
  • Ճանապարհորդություն
  • Տոներ
    Մխիթար Սեբաստացու օրեր
    Նոր տարի 
    Սուրբ Ծննդյան տոներ
    Զատիկ
    մայրիկների օր
    Երեխաների պաշտպանության օր
    Թումանյանական օրեր
    Չարենցյան օրեր

5-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները.

Ունկնդրելու և խոսելու կարողությունները

• Կարողանալ հասկանալ և տալ տեղեկատվություն,  երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն
• կարողանալ հասկանալ կարճ նկարագրության ընդհանուր միտքը և տալ տեղեկատվություն այդ մասին,
• կարողանալ հասկանալ գործողությունների պարզ հրահանգներ և տալ նման հրահանգներ, օրինակ՝ կանգնիր, թեքվիր աջ, թեքվիր ձախ, առաջ/հետ գնա,
• կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով մի որևէ մուլտֆիլմի գլխավոր միտքը և տալ կարճ տեղեկատվություն այդ մասին,
• կարողանալ ներկայացնել ինքն իրեն, ընտանիքի անդամներին և ընկերներին,
• կարողանալ զրուցել դպրոցի, առօրյայի մասին,
• կարողանալ զրուցել սիրելի զբաղմունքի մասին,
• կարողանալ ողջունել և հրաժեշտ տալ օրվա տարբեր ժամերի համար բնորոշ արտահայտություններով,
• կարողանալ շնորհակալություն հայտնել և պատասխանել շնորհակալությանը,
• կարողանալ ընդունել առաջարկությունը, օգնությունը, կամ էլ քաղաքավարի կերպով մերժել դրանք,
Ունկնդրելու և խոսելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
• Սովորողը նախապես մուտքագրում է անձը ներկայացնող հարցերի պատասխանները և ստացված « Իմ CV –ն »  ֆայլը դնում է Skydrive-ի իր էջում, որից հետո դասարանում հերթով բացվում են ֆայլերը և կազմվում են ուղղորդվող երկխոսություններ, որոնց հարցերն ուղղված են այն սովորողին, ում ֆայլը բացված է:
• Դասավանդողը էլեկտրոնային գրատախտակի վրա ներկայացնում է իր նախապես կազմած երկխոսության սկիզբը և սովորողները շարունակում են ու ավարտում այն :
• Չթարգմանված մուլտֆիլմ դիտելուց հետո սովորողները պատասխանում են այդ մուլտֆիլմի ընդհանուր բովանդակությանը վերաբերող հարցերին:
• Դասավանդողը նախապես կազմում է առօրյային, սիրած զբաղմունքին վերաբերող հարցեր և դրանք ներկայացնում է էլեկտրոնային գրատախտակով : Սովորողները, նայելով գրատախտակին, միմյանց տալիս են հարցեր և պատասխանում դրանց, որից հետո դասավանդողը էլեկտրոնային վարագույրով փակում է տրվող հարցերը, իսկ սովորողները շարունակում են իրենց արդեն ստեղծագործական երկխոսությունները:

Ընթերցելով հասկանալու կարողությունները

• կարողանալ հասկանալ և կարճ ձևով տալ տեքստի գլխավոր տեղեկատվությունը և գաղափարը,
• կարողանալ կարդալ և հասկանալ անձնական քարտի կետերի պահանջները, որոնք պետք է լրացնել,
• Կարողանալ հասկանալ ընթերցվող տեքստի (պարզ նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հայտարարություն, գովազդ, մանկական երգեր և ոտանավորներ, կարճ պատմվածքներ և երկխոսություններ) ընդհանուր բովանդակությունը.
• կարողանալ տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ և ապառնի.
• կարողանալ կռահել տեքստում առկա երկու-երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից:
Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
• Բացի հիմնական դասագրքում ներկայացված տեքստերից դասավանդողը նախապես ընտրում է դասարանի սովորողների լեզվական կարողություններին համապատասխան տեքստեր այս կայքից`  http://www.superteacherworksheets.com/comprehension.html , որից հետո կատարվում են մտքի կռահման, հարցաշարային, ճանաչման, համապատասխանեցման շարադասային և համեմատման վարժություններ: Դասավանդողը կարող է դառնալ նշված կայքն օգտագործող մշտական անդամ և պարբերաբար ստանալ տարբեր տարիքային խմբերի համար տեքստեր`սովորողների ընթերցանական կարողությունները զարգացնելու համար:
• http://www.funenglishgames.com/readinggames.html կայքն օգնում է ընթերցանական կարողությունները զարգացնել զվարճալի լեզվական խաղերով:

Գրելու կարողությունները

• կարողանալ լրացնել անձնական քարտ հետևյալ կետերով. անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվն ու ամիս ամսաթիվը, ծննդյան տեղը, ծնողների անունները, դպրոցը, հայրենի քաղաքը կամ գյուղը, հասցեն և հեռախոսի համարը,
• կարողանալ կազմել և գրել նախադասություններ տրված բառերով և բառակապակցություններով,
• կարողանալ հասկանալ և գրել անձնական կարճ նամակներ, որոնք վերաբերում են առօրյային, դպրոցին կամ սիրելի զբաղմունքին.
• Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղեկատվությունը։

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

• Տան համակարգիչով անձնական քարտի լրացում
• Էլեկտրոնային նամակագրություն անգլախոս կամ այլ երկրներում ապրող հասակակիցների հետ, ովքեր անգլերենը ուսումնասիրում են, որպես երկրորդ օտար լեզու (բովանդակությունը` դպրոցական և առօրյա կյանքի պարզ նկարագրություն)
• Երկխոսությունների ավարտում օտագործելով էլեկտրոնային գրատախտակի վրա գրված սկիզբը
• Խաչբառային առաջադրանք օգտագործելով էլեկտրոնային խաչբառներ կազմող ծրագիրը
• Բառերի տեսակավորում՝ ըստ սյունակների օգտագործելով Smart Notebook ծրագրի դասարանային գործունեության գործիքները (Tools of classroom activities)։
• Կրթահամալիրային կայքում դպրոցական կամ առօրյա կյանքի պարզ նկարագրություններով անգլերեն նյութի տեղադրում դասավանդողի օգնությամբ

Ուղղախոսություն

Անգլերենի հնչյունագրության նշանները սովորողներին են ներկայացվում 7-րդ դասարանում :
5-6-րդ դասարաններում սովորողները հնչյունների, երկբարբառների, վանկերի և բառերի ճիշտ արտասանությունը, շեշտադրումը սովորում են լսելով և կրկնելով դասավանդողի և ձայնագրությունների, աուդիոդասերի ճիշտ արտասանությունները:

Բառապաշարը

Սովորողի վերարտադրողական բառապաշարը ավելանում է 100-120 նոր բառերով:
Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը: Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով:
Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:

 

Քերականություն 

 

Ձևաբանություն
Գոյական (The Noun)
ա) կրկնություն. Գոյականի հոգնակի թվի կազմումը –s և -es վերջավորությունների միջոցով

բ) Կրկնություն. man, woman, child, tooth և  foot գոյականների հոգնակի թվի կազմումը
գ) Կրկնություն. հոդերի  գործածումը մի քանի կայուն կապակցությունների հետ. a lot of, a great many, go for a walk, in the evening, in the afternoon, in the morning, at night, go to bed, go to school
Ածական (The Adjective)
ա) Կրկնություն. ածականների համեմատության աստիճանների կազմոումը -er, -est, more, most վերջավորությունների և բառերի օգնությամբ
բ) Կրկնություն. many, much, good, bad և little ածականների համեմատության աստիճանների կազմումը
գ) as … as, not so .. as համեմատական կառուցվածքները
Մակբայ (The Adverb)
Far և a long way,  too և also, quickly և slowly
Դերանուն (The Pronoun)
Կրկնություն. անձնական, ստացական, ցուցական, հարցական և  some և any անորոշ դերանունները
Նախդիր (The Preposition)
About, after, with, till, behind
Բայ (The Verb)
ա)կրկնություն. Ներկա շարունակական ժամանակը (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս մի  գործողություն, որն ընթացքի մեջ է խոսելու պահին
բ)Ներկա շարունակական ժամանակը, երբ այն ցույց է տալիս պլանավորված գործողություն ապագայում կրկնություն.
գ)Ներկա անորոշ (The Present Indefinite Tense) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ
դ)Ներկա անորոշ ժամանակը անձին բնորոշող գործողություն ցույց տալու նշանակությամբ
ե)կրկնություն. Կանոնավոր և մի շարք ան¬կա¬նոն բա¬յե¬րի անորոշ անցյալ (The Past Indefinite Tense) ժամանակը
զ)Անորոշ ապառնի ժամանակ (The Future Indefinite Tense), որն արտահայտում է  մտադրություն որոշումը կայացնելու ժամանակ
է)Անորոշ ապառնի ժամանակ, որն արտահայտում է կանխատեսում, խոստում
ը)կրկնություն. Can, may, must մոդալ բայերը ներկա ժամանակում իրենց հիմնական նշանա-կությամբ։
թ)Can մոդալ բայի անցյալի ձևը
ժ)Can մոդալ բայը թույլտվության իմաստով
Շարահյուսություն
ա)Հարցական նախադասություններ.  Հարցերի տիպերը
բ)“It” դերանունով սկսվող անդեմ նախադասություններ
գ)Ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով

 

6-րդ դասարան

 

Առաջարկվող ուսումնական թեմաներն են`
• Իմ ընկերները և բարեկամները (անձի նկարագրությունը)
• Իմ նախասիրությունները (երգ-երաժշտություն, համակարգչային խաղեր, ընթերցանություն)
• Դպրոցական արձակուրդներ (իմ ազատ օրը)
• Տարվա եղանակները
• Հայաստան (Համառոտ աշխարհագրական տեղեկություններ, Երևան, Հարավ արևմտյան թաղամաս )
• Իմ դպրոցը (“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիր)
• Հայկական ազգային և կրթահամալիրային տոներ` ըստ կրթահամալիրային օրացույցի. (Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր)
Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա: Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

 

6-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

 

Ունկնդրելու և խոսելու կարողություններ
• լսելով հասկանալ և կազմել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ խոսքը ընտանիքի անդամներին ներկայացնելու, անձի արտաքինի պարզ նկարագրության մասին է.
• լսելով հասկանալ, ինքնուրոյն կազմել և գործածել նախադասություններ, որոնցով կարելի է համեմատել շրջապատի առարկաների հատկանիշները, նկարագրել դպրոցական առօրյան.
• լսելով հասկանալ, կազմել և  գործածել նախադասություններ, որոնցով կարելի է նկարագրել առօրյան, սիրելի զբաղմունքը,   հայրենի  քաղաքը կամ գյուղը, ամառային և ձմեռային արձակուրդները.
• հաջորդ օրվա գործողությունների նկարագիրը.
• ուզել մի բան՝ նշելով պահանջվող առարկայի տարբերակիչ հատկանիշները.
• տալ անցյալ օրվա տվյալ պահի գործողությունների նկարագիրը.
• հատուկ հարցեր տալով լինել երկխոսությունը վարող ակտիվ կողմը.
• դասընկերոջը տրվող հարցերի միջոցով պարզել անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտֆիլմի համառոտ բովանդակությունը.
• անել հրավերներ և պատասխանել նման հրավերներին
• արտահայտել համաձայնություն կամ անհամաձայնություն ասված խոսքին.
• խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախադասությունը, եթե լավ չի լսել կամ հասկացել կամ ասել ավելի դանդաղ:

 

5-րդ և 6-րդ դասարաններում օգտագործվում են նույն ուսումնական գործունեության տեսակները ՏՀՏ օգտագործմամբ:  


Ընթերցելու կարողությունները
Որպես ընթերցանության տեքստեր` կարող են օգտագործվել. նկարագրություն, պարզ տեղեկատվություն, հարցազրույց, գովազդ, հայտարարություն, մանկական երգեր բանաստեղծություններ, կարճ պատմվածքներ, երկխոսություններ, պարզեցված (ադապտացված) հատվածներ գեղարվեստական երկերից, հեքիաթներից
• Կարդալ և հասկանալ 6-րդ դասարանի քերականական կառուցվածքներով և ծանոթ թեմաներով գրված տեքստերի ընդհանուր բովանդակությունը
• Կարդալ և տեքստից հանել անհրաժեշտ տեղեկատվությունը
• Կարդալ և հասկանալ տրամաբանական կապ ունեցող երկխոսություններ, կարճ հեքիաթներ, անձնական համառոտ նամակներ
• Կարդալ և հասկանալ համակարգչային Microsoft word ծրագրի առավել կարևոր հրահանգները
• Կարդալ և հասկանալ շնորհավորանքներ, հրավերներ

Գրելու կարողությունները
• Լրացնել անձնական տվյալներ պահանջող քարտ։
• Գրավոր պատասխանել կարդացած տեքստի բովանդակությանը վերաբերող հարցերին
• Ծանոթ բառապաշարով անձ նկարագրել։
• Մի որևէ դեպքի մասին գրել ներկա և անցյալ ժամանակներով։
• Կարողանալ կարճ շարադրել լսված խոսքը, որը ծանոթ թեմայով է և ծանոթ բառապաշարով
• Կարողանալ գրել կրթահամալիրի լրիվ անունը
• Կարողանալ 2-3 նախադասությամ նկարագրել տարվա եղանակները

Ուղղախոսություն
5-6-րդ դասարաններում սովորողները հնչյունների, երկբարբառների, վանկերի և բառերի ճիշտ արտասանությունը, շեշտադրումը սովորում են լսելով և կրկնելով դասավանդողի և ձայնագրությունների, աուդիոդասերի ճիշտ արտասանությունները :

 

Լեզվական նյութը

 

Բառապաշարը
Սովորողի վերարտադրողական բառապաշարը ավելանում է 100-120 նոր բառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 300-350 :
Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :
Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:
Քերականություն
Ձևաբանություն
Գոյական (The Noun)
Բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը
Գոյականներ, որոնց հոգնակի և եզակի ձևերը նույնն են (sheep, fish, deer)
Գոյակկաններ, որոնք միայն հոգնակի թիվ ունեն (clothes, scissors, trousers, eye-glasses)
Որոշյալ և անորոշ հոդերի գործածումը կայուն կապակցությունների հետ մի քանի կայուն կապակցությունների հետ. անորոշ հոդ-  in a low voice, in a loud voice,  a great number of, for a long time, for a short time; որոշյալ հոդ - on the right, on the left, the other day, the day after tomorrow, go to the theatre; առանց հոդի- at breakfast, at dinner, at supper, after breakfast, at home, for breakfast, at sunrise, at sunset
Թվական (The Numeral)
Քանակական և դասական թվականներ
Lesson 10 – the tenth lesson ձևերը
Ածական (The Adjective)
Ածականակերտ վերջածանցներ (-able, -y,-ful )
Կրկնություն. ածականների համեմատության աստիճանները
Մակբայ (The Adverb)
Ժամանակի մակբայներ. early, late, soon, now, then, today, tomorrow, yesterday
Հաճախականության մակբայներ - never, usually, always, often
Տեղի մակբայներ Here, there, inside, outside, far, near
Չափի մակբայներ - too, quite, very
Ձևի մակբայներ- slowly, quickly, well, badly, hard
Մակբայների համեմատության աստիճանները
Դերանուն (The Pronoun)
Ստացական դերանունների բացարձակ ձևերը - mine, yours, his, hers, its, ours, theirs
Some, any, every, no անորոշ դերանուններով կազմված որոշ բարդ ձևեր

Նախդիր (The Preposition)
Between – «երկուսի արանքում» իմաստով
Among – երկուսից ավել իրերի կամ մարդ¬կանց միջև
Before – «նախքան» իմաստով
Behind – «ետևում» իմաստով
During – «ընթացքում» իմաստով
For – «համար» իմաստով
With – «հետ» իմաստով
Բայ (The Verb)
Կրկնություն.
- ներկա անորոշ (The Present Indefinite) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ
- ներկա անորոշ ժամանակը, երբ այն գործածվում է անձին բնորոշող գործողություն ցույց տալու համար
Ներկա անորոշ ժամանակը, երբ այն ցույց է տալիս ծրագրային, չվացուցակային, ժամանակացուցային գործողություն
կանոնավոր և անկանոն բայերի (30-40) անցյալ անորոշ ժամանակը
Ներկա շարունակական (The Present Continuous Tense), երբ այն ցույց է տալիս ներկա ժամանակահատվածում, բայց ոչ անպայմանորեն խոսելու պահին կատարվող գործողություն
Անցյալ շարունակական (The Past Continuous Tense) ժամանակը, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ընթացքի մեջ է անցյալի մի պահի կամ  ժամանակահատվածի ընթացքում
Կրկնություն.
can, may, և must մոդալ բայերը իրենց հիմնական նշանակությամբ՝ ֆիզիկական և մտավոր կարողություն, թույլտվություն և անհրաժեշտություն
Շարահյուսություն
Կրկնություն.
- Հարցական նախադասություններ.
- Պայմանի շաղկապ - if
Պայմանի և ժամանակի երկրորդական նախադասություններ ունեցող բարդ ստորադասական նախադասություններ
- Խնդրանք արտահայտող նախադասություններ, որոնք ձևով հարցական են՝ գործածելով «Could you … please?»  ձևը։

 

7-րդ դասարան

 

Առաջարկվող ուսումնական թեմաներն են.
• Ես և իմ շրջապատը
• Իմ ընտանիքը, մեր ընտանեկան տոները
• Մեր դպրոցը
• Իմ օրը
• իմ սիրելի զբաղմունքը
• Նախաճաշ, ճաշ, ընթրիք
• Ժամանակ, շաբաթվա օրեր, ամիսներ և տարվա եղանակներ
• Ամառային և ձմեռային արձակուրդներ
• Մեր µնակարանը
• Մեր ùաղաքը, թաղամասը, բակը
• Իմ ընկերը
• Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր
Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա: Օրինակ, «Մեր դպրոցը» թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

 

7-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

 

Ոնկնդրելու կարողությունները
• Կարողանալ հասկանալ այնքան, որ ի վիճակի լինել պատասխանել առօրյա գործողություններին վերաբերող հարցերին
• կարողանալ հասկանալ խոսքի հիմնական կետերը, եթե խոսում են հստակ և գրական լեզվով
• Հասկանալ տրամաբանական կապակցվածություն ունեցող մենախոսական խոսք օրինակ՝ անձի արտաքինի պարզ նկարագրություն, անցած մի փորձառության նկարագրություն. 5-6 նախադասություն, նախադասությունների միջև կարճ դադարներով
• Հասկանալ խոսքի հիմնական կետերը, եթե խոսում են հստակ և գրական լեզվով
• Կարողանալ ընդհանուր առմամբ հասկանալ պարզ ծանոթ թեմային վերաբերող խոսքը
• Կարողանալ տարբերել քերականական ժամանակները, երբ խոսում են ներկայի, անցյալի կամ ապագայի մասին
• Հասկանալ պարզ ծանոթ թեմաներին վերաբերող երկխոսություններ օրինակ՝ Իմ առօրյան, իմ քաղաքը, բնակավայրը, սնունդ, մեր ընտանեկան և ազգային տոները
Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
• Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
• Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
• Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
• Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
• Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները 
Առաջարկվում է լսել «English in mind» դասագրքի CD-ն և կատարել այդտեղ տրված առաջադրանքները : Դասավանդողները կարող են տարբեր ուսումնական կայքերից ընտրել իրենց սովորողների լեզվական կարողությունների համապատասխան լսողական վարժություններ :
Խոսելու կարողությունները
Գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում՝
• ներկայացնել ընտանիքի անդամներին կամ ընկերներին տալով նրանց արտաքինի որոշ նկարագրություն
• համեմատել շրջապատող առարկաների հատկանիշները
• նկարագրել առօրյան
• նկարագրել ապրելու վայրը գործածելով վերաբերմունք արտահայտող որոշ բառեր։
• նկարագրել հայրենի քաղաքը և երկիրը որոշ համառոտ աշխարհագրական տեղեկություններով
• նկարագրել ամառային և ձմեռային արձակուրդները
• Տալ հաջորդ օրվա գոծողությունների նկարագիրը
• ուզել մի  բան նշելով պահանջվող առարկայի տարբերակիչ հատկանիշները։
• արտահայտել շնորհակալություն և պատասխանել շնորհակալությանը
• հատուկ հարցեր տալով լինել երկխոսությունը վարող ակտիվ կողմը, երբ խոսքը ընտանիքի, առօրյայի, դպրոցական կյանքի գնումների, ապրելու վայրի մասին է
• խնդրել զրուցակցին կրկնել վերջին նախադասությունը, եթե լավ չի լսել

• գործածել նախապատրաստված խոսքային նմուշները չնախապատրաստված խոսքի մեջ հայտնի թեմաների շուրջ
• կապել նախադասությունները չնախապատրաստված խոսքում ծանոթ թեմաների շուրջ գործածելով և, բայց, իսկ, որովհետև շաղկապները։
Խոսելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
• Դասավանդողը ինտերակտիվ գրատախտակի վրա նախօրոք գրում է անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
•  Ուղղորդված երկխոսություն. ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակի վրա բացվում է տվյալ դասի թեմայի վերաբերյալ հարցերը և սովորողները կարդում ու պատասխանում են դրանց :
• Ստեղծագործական երկխոսություն. Դասավանդողը համացանցում նախօրոք փնտրում և գտնում է թեմային վերաբերող լուսանկարներ և պահպանում է դրանք Desktop-ի վրա դասի ընթացքում արագ դրանց անդրադառնալու համար, իսկ  սովորողները պետք է մեկնաբանեն դրանք իրենց երևակայությամբ 
• Դերախաղեր
Ընթերցելու կարողությունները
• հասկանալ այնքան, որ ի վիճակի լինել պատասխանել ընթերցված տեքստի բովանդակությանը վերաբերող ընդհանուր հարցերին
• Հասկանալ ընթերցվող նյութի հիմնական կետերը, եթե տեքստի տեղեկատվությունը ծանոթ թեմաների շուրջ է և ծանոթ բառապաշարով
• Տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ շարունակական, ապառնի
• Կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից
• Կարդալ գովազդ, ոչ պաշտոնական պարզ ոճով գրված նամակ կենցաղային հարցերի մասին
Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
• Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
• Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով :
• Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
• Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
• http://www.superteacherworksheets.com/comprehension.html կայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելու կարողությունները

• Գրել տրամաբանական կապակցվածություն ունեցող նախադասություններով կազմված ոչ պաշտոնական նամակ ընկերոջը, բարեկամին
•  բնակավայրի, բնակարանի նկարագրում
• սննդի մասին տեղեկատվություն  (նախաճաշ, ճաշ, ընթրիք)
• շնորհավորական բացիկի լրացում
• Կարճ շարադրել կարդացածը
• ծանոթ բառապաշարով անձ նկարագրել
• Մի որևէ դեպքի մասին գրել ներկա, անցյալ ժամանակներով
• ՚գրել համառոտ ինքնակենսագրությունը
Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
• Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
• Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
• Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
• Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
• Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

 

Լեզվական նյութը

 

Բառապաշարը
Սովորողի վերարտադրողական բառապաշարը ավելանում է 100-120 նոր բառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 400-450 :
Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :
Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:

Քերականություն

Ձևաբանություն
Գոյական (The Noun)
.գոյականի հոգնակի թվի կազմումը “s” և “es” վերջավորությամբ
.“man, woman, child, tooth, foot ’’ գոյականների հոգնակի թվի կազմումը
. անձ ցույց տվող գոյականների ստացական հոլովի կազմումը և գործածումը
. “of phrase” –ի գործածումը պատկանելիություն նշելու համար
. “what, who, whose” հարցական դերանունների գործածումը գոյականներին հատուկ հարց ուղղելու համար
. անորոշ և որոշյալ հոդերի ամենապարզ գործածումը հասարակ, հատուկ, հաշվելի և անհաշվելի գոյականների հետ
. some և any անորոշ դերանունների գործածումը հաշվելի և անհաշվելի գոյականների հետ
. գոյականաստեղծ “er” վերջածանցի կազմումը և գործածումը

Ածական (The Adjective)
. ածականների շարադասությունը
. ամենահաճախ հանդիպող ածականների գործածումը երեխաներին շրջապատող  առարկաների անվանումների հետ
. միավանկ և բազմավանկ ածականների համեմատական աստիճանների կազմումը և գործածումը “er, est” վերջավորություններով և “ more, most” բառերով
. “good, bad, many, much, little” բառերի համեմատական աստիճանների կազմումը և գործածումը
. which, what kind of բառերի գործածումը ածականներին հատուկ հարցեր ուղղելիս

Թվական (The Numeral)
1-100 քանակական և դասական թվականների վերարտադրողական իմացությունը
Դերանուն (The Pronoun)
.Անձնական դերանունների վերարտադրողական իմացությունը (I,you,he,she,it,we,you,they  և  me,you,him,her,it,us,you,them)
.ստացական դերանունների վերարտադրողական իմացությունը (my,your,his,her,its,our,your,their)
.ցուցական դերանունների վերարտադրողական իմացությունը
(this-these,that-those)
.հարցական դերանունների վերարտադրողական իմացությունը
(what,who,whom,whose,which)
. անորոշ դերանունների վերարտադրողական իմացությունը (some,any)
Բայ (The Verb)
“to be, to do, to have” բայերի գործածումը բոլոր դեմքերի և թվերի համար ներկա, անցյալ և ապառնի ժամանակներում
.Ներկա անորոշ ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը usually, always, often, every day, sometimes մակբայների հետ
. ներկա շարունակական ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը գործողությունը խոսելու պահին կատարվելու նշանակությամբ
. անցյալ անորոշ ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը ժամանակ ցույց տվող հետևյալ բառերի և բառակապակցությունների հետ` yesterday,  , last week, two weeks ago, last Sunday, in 2005; ամենահաճախ հանդիպող 20-25 անկանոն բայերի անցյալ ձևերի վերարտադրողական իմացությունը
. անորոշ ապառնի ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը
. անցյալ շարունակական ժամանակաձևի վերարտադրողական իմացությունը
. can, may and must; մոդալ բայերի վերարտադրողական իմացությունը

Մակբայ (The Adverb)
: here, there, near, far, where տեղի մակբայների գործածումը
. when, now, then, before and after ժամանակի մակբայների գործածումը
. little, much, very չափի մակբայների գործածումը
. too և also մակբայների գործածումը
. մակբայների տեղը նախադասության մեջ
. ամենահաճախ հանդիպող մակբայների համեմատական աստիճանների կազմելու և գործածման վերարտադրողական իմացություն
. մակբայաստեղծ վերջածանց ly-ին

Նախդիրներ (The Preposition)
on,in,under,to,from,about,for,till,at
Շաղկապներ (Conjunctions)
and, or, because, as, when, after

Շարահյուսություն
.Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասությունների հարցական ր ժխտական ձևերի կազմումը և կարճ պատասխաններ տալու հմտությունները
.It  ենթակայով անդեմ նախադասությունների կազմում և գործածում (It is cold. It is winter.)
.Պարզ ընդարձակ նախադասություններում ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ դեմքով և թվով
. there is և there are ձևերով արտահայտված ստորոգյալներով նախադասություններ
.It is և  there is ձևերի համեմատությունները
.Հրամայական նախադասությունների կազմումը և գործածումը
Հատուկ և այլընտրանքային հարցերի կազմումը և գործածումը

 

8-րդ դասարան

 

Աձաջարկվող ուսումնական թեմաներն են.
• Իմ ծնողները, ընկերները, շրջապատը
• Առօրյա կյանք, դպրոց
• Հեռախոսային խոսակցություններ
• Իմ բնակավայրը, քաղաքը
• Երկիրը, որի լեզուն սովորում եմ
• Գնումներ
• Ճամփորդություններ
• Այցելություն բժշկին
• Սպորտ և մարզական խաղեր
• Հեռուստատեսային հաղորդումներ
• Համակարգիչը և ես
• Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր
Յուրաքանչյուր թեմա կարող է ուսուցչի ընտրությամբ ունենալ մի քանի ենթաթեմա: Օրինակ, “Մեր դպրոցը” թեման կարող է ունենալ հետևյալ ենթաթեմաները. իմ ուսուցիչը, մեր դասարանը, իմ սիրած ուսումնական առարկան, ինչն եմ սիրում մեր դպրոցում և ինչը չեմ սիրում:

 

8-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները.

 

Ունկնդրելու կարողությունները
Տեքստերի տիպերը
կարճ նկարարություն, կարճ տեղեկատվական տեքստ (հաղորդագրություն), կարճ պատմվածք (պատմություն), երգեր, բանաստեղծություններ, «ռեփ» , երկխոսություն-հարցում, երկխոսություն-մտքերի փոխանակում, հարցազրույց, պարզեցված (ադապտացված) հատված  գեղարվեստական երկերից կամ հեքիաթներից, ձայնագրություն և տեսաֆ‎իլմ
• Կարողանալ ընդհանուր առմամբ հասկանալ պարզ ծանոթ թեմային վերաբերող խոսքը
• Լսելով կարողանալ տարբերել քերականական ժամանակները, երբ խոսում են ներկայի, անցյալի կամ ապագայի մասին
• Լսելով հասկանալ պարզ ծանոթ թեմաներին վերաբերող երկխոսություններ օրինակ՝ «Իմ առօրյան», «Իմ քաղաքը», «Բնակավայրը», «Սնունդ», «Մեր կրթահամալիրային, «Ընտանեկան և ազգային տոները»
Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
• Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
• Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
• Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
• Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
• Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները 
Առաջարկվում է լսել « English in mind » դասագրքի CD-ն և կատարել այդտեղ տրված առաջադրանքները : Դասավանդողները կարող են տարբեր ուսումնական կայքերից ընտրել իրենց սովորողների լեզվական կարողությունների համապատասխան լսողական վարժություններ :
Խոսելու կարողությունները
• Գործածել պարզ ընդարձակ նախադասություններ, երբ անհրաժեշտ է լինում նկարագրել շրջապատի առարկաները գործածելով այդ առարկաների նկատմամբ վերաբերմունք արտահայտող որոշ բառեր
• Նկարագրել առօրյան գործածելով համապատասխան ժամանակի մակբայները
• Նկարագրել սիրելի տոների տոնակատարությունները ներկա և անցյալ ժամանակներով
• Տալ անցյալ օրվա տվյալ պահի գործողությունների մկարագիրը
• Գործածել նախապատրաստված խոսքային նմուշները չնախապատրաստված խոսքի մեջ հայտնի թեմաների շուրջ
• Կապել նախադասությունները չնախապատրաստված խոսքում ծանոթ թեմաների շուրջ գործածելով և, բայց, իսկ, որովհետև շաղկապները
• Կարողանալ համաձայնվել, չհամաձայնվել, շնորհավորել, արտահայտել ուրախություն կամ պատրաստակամություն մի բան անելու
• Դասընկերոջը տրվող հարցերի միջոցով պարզել  անցյալ օրը նրա դիտած մի որևէ մուլտֆիլմի, կամ մանկական ֆիլմի համառոտ բովանդակությունը անցյալ ժամանակով
• Հեռախոսային զրույց վարել, ուր հատուկ հարցերով պարզվում է, թե ինչ են անում ընտանիքի անդամները խոսելու պահին
• Կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ և պատասխանել նմանատիպ հրավերներին և առաջարկություններին 

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
• Դասավանդողը ինտերակտիվ գրատախտակի վրա նախօրոք գրում է անավարտ երկխոսություններ, որոնք պետք է ավարտել` լրացնելով այն խոսքային նմուշներով, որոնց ուսուցումը և ամրապնդումը տվյալ դասի նպատակն է
•  Ուղղորդված երկխոսություն. Ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակի վրա բացվում է տվյալ դասի թեմայի վերաբերյալ հարցերը և սովորողները կարդում ու պատասխանում են դրանց :
• Ստեղծագործական երկխոսություն. Դասավանդողը համացանցում նախօրոք փնտրում և գտնում է թեմային վերաբերող լուսանկարներ և պահպանում է դրանք Desktop-ի վրա դասի ընթացքում արագ դրանց անդրադառնալու համար, իսկ  սովորողները պետք է մեկնաբանեն դրանք իրենց երևակայությամբ 

Ընթերցելու կարողությունները

Ընթերցման համար տեքստեր կարող են լինել տարրական (A1)Elementary և նախամիջին (A2)Pre-intermediate մակարդակի պարզեցված գեղարվեստական գրականությունից հատվածներ, պարզ տեղեկատվություններ, անձնական պարզ նամակներ, փոքրիկ գովազդներ ծանոթ ապրանքների մասին, հայտարարություններ ծանոթ թեմաներով.

• հասկանալ ընթերցվող տեքստի ընդհանուր բովանդակությունը
• տարբերել ընթերցվող նյութի գործողությունների ժամանակային հղումները՝ ներկա, ներկա շարունակական, անցյալ շարունակական, ապառնի
• կռահել տեքստում առկա երկու երեք անծանոթ բառերի իմաստները տեքստի ընդհանուր մտքից
• կարդալ գովազդ, ոչ պաշտոնական պարզ ոճով գրված նամակ կենցաղային հարցերի մասին
Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
• Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
• Առաջարկվում է շարադասել, վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով :
• Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
• Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
• http://www.superteacherworksheets.com/comprehension.html կայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր


Գրելու կարողությունները
Գրելու համար տեքստեր կարող են լինել. անձնական թերթիկ, հարցա¬թեր¬թիկ, դիմում, ինքնակենսագրական տեղե¬կատվություն, առօրյայի նկարագրություն, անձնական նամակներ, շնորհավորական բացիկ, գրավոր ամփոփում, շարադրություն (էսսե), նյութ դպրոցական կայքի համար

• տրամաբանական կապակցվածություն ունեցող գրավոր խոսք, որը վերաբերում է առօրյային, շրջապատող առարկաներին, դպրոցին, եղանակին, տարվա ամիսներին,սննդին, սպորտին, ուսումնական առարկաներին և այլ կենցաղային թեմաներին
• Կարճ շարադրել լսված խոսքը
• Նկարագրել անցած փորձառությունը, էքսկուրսիան և ապագա հնարավոր գործողությունները
• Կարճ կենցաղային թեմաներով նամակ գրել ձեռագրով և էլեկտրոոնային փոստով։
Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
• Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
• Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
• Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
• Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
• Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

 

Լեզվական նյութը

 

Ուղղախոսությունը
Սովորողը պետք է ճանաչի հնչյունագրության նշանները և ճիշտ արտասանի անծանոթ բառը օգտվելով բառարանից :
Սովորողը պետք է իմանա տարբեր տիպերի հարցական նախադասությունների հնչերանգը և գործածի դրանք իր խոսքում :
Բառապաշարը
Սովորողի վերարտադրողական բառապաշարը ավելանում է 100-120 նոր բառերով: Ընդհանուր բառապաշարը հասնում է 500-520:
Բառերը, եթե հնարավոր է, ներկայացվում են անգլերեն բացատրություններով, իսկ եթե ոչ` տրվում է հայերեն թարգմանությունը : Բառերը ներկայացվում են իրենց բնորոշ խոսքային իրադրություններում` բառակապակցություններով և նախադասություններով :
Smart Notebook ծրագիրն ունի բառերի խմբավորման, դասակարգման և բազմընտրական առաջադրանքներ կազմող գործիքներ, որոնցից պետք է օգտվեն դասավանդողները:

 

Քերականություն

 

Ձևաբանություն
Հոդերի կիրառումը`
ա) նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ,
բ) վերացական գոյականների հետ,
գ) կայուն կապակցությունների հետ.
Գոյականներ
ա) որոնք գործածվում են միայն եզակի թվով
բ) որոնք գործածվում են միայն հոգնակի թվով
գ) որոնք ունեն –s վերջավորությունը, բայց գործածվում են եզակի թվով
Ածականների համեմատական կառուցվածքները` as … as, not so ... as, the ... the
Տեղի և too, also, either մակբայները
Ստացական դերանունների բացարձակ ձևերը` mine, yours, his, hers, its, ours, yours, theirs
Among, before, behind, during, for, with, at, in, on, till, until, after նախդիրները
The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն ըստ որևէ մեկի կամքի, կարծիքի.
The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն անկախ որևէ մեկի կամքից
The Simple Future բայական ժամանակաձևը, երբ այն գործածվում է ժամանակի և պայմանի երկրորդական նախադասություններ ունեցող գլխավոր նախադասություններում
The Present Perfect բայական ժամանակաձևի գործածումը already, never, ever, lately մակբայների հետ
Կրավորական սեռը Ներկա անորոշ, Անցյալ անորոշ, Անորոշ ապառնի  բայական ժամանակներում
Can մոդալ բայի գործածումը հավանականության և թույլտվության նշանակությամբ
May մոդալ բայը թույլ հավանականության նշանակությամբ

Շարահյուսություն
Բարդ համադասական նախադասությունները and, but, or, while շաղկապներով
Ժամանակի, պայմանի, պատճառի, նպատակի պարագա երկրորդական նախադասություններ ունեցող բարդ ստորադասական նախադասությունները`because, when, till, until, as soon as, if, unless, in order that, so that շաղկապներով:

 

9-րդ դասարան

 

Առաջարկվող ուսումնական թեմաներն են`
• Իմ ընկերներն ու բարեկամները
• Իմ սիրելի զբաղմունքն ու հետաքրքրությունները
• Հաղորդակցություն
• Ինտերնետը իմ կյանքում
• Հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ
• Օլիմպիական խաղեր
• Մեր ազգային և կրթահամալիրային տոները. Մխիթար Սեբաստացու օրեր, Նոր տարի, սբ. Ծննդյան տոներ, Զատիկ, մայրիկների օր, Երեխաների պաշտպանության օր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր

9-րդ դասարանի ուսումնական տարվա վերջում  սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները

Ունկնդրելու կարողություններ

Ունկնդրելու տեքստերը կարող են լինել. կարճ նկարագրություն,  կարճ տեղեկատվական տեքստ, հայտարարություններ, երգեր, բանաստեղծություններ, հարցազրույց, պարզեցված (ադապտացված) հատված գեղարվեստական երկերից, հեքիաթներից, տեսաֆիլմ

• Կարողանալ հասկանալ ծանոթ թեմայով լսվող նյութի հիմնական բովանդակությունը
• Կարողանալ հասկանալ հիմնական փաստերը և իրադարձությունները
•  Կարողանալ հասկանալ լսվող նյութի ամենակարևոր տեղեկատվությունը, որը վերաբերում է ամենօրյա կենցաղային հարցերին
• Հասկանալ ծանոթ թեմայով մուլտֆիլմի, տեսաֆիլմի գլխավոր իմաստը, կարճ տեղեկություն տալ այդ մասին՝ արտահայտելով նաև սեփական կարծիքը
• Հասկանալ առօրյա իրադարձությունների մասին հեռուստաեսային կամ ռադիոհաղորդումների, կարճ ձայնագրությունների հիմնական բովանդակությունը

Ունկնդրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
• Սովորողներն իրենց տան համակարգիչով լսում են Բրիտանական խորհրդի նոր կայքի ձայնագրությունները  http://learnenglishteens.britishcouncil.org/
• Սովորողները, որպես ինքնակրթություն, սկսում են կատարել www.english-test.net կայքի ունկնդրելու վարժությունները տանը սեփական համակարգիչով:
• Դասավանդողը www.lingualeo.ru կայքից ընտրում է իր դասարանի սովորողների լեզվական իմացության մակարդակին համապատասխան տեքստեր ունկնդրելու համար
•  Սովորողներին առաջարկվում է լսել ձայնագրություն կամ կենդանի խոսք կամ դիտել տեսաֆիլմ և պատասխանել հարցերին
• Ընտրել տրված նկարների շարքից ունկնդրած տեքստին համապատասխանողը
• Տրված պնդումների մեջ տարբերակել ճիշտն ու սխալը (True/False)
• Լսել նախադասությունների խումբը երկու անգամ և որոշել, թե որ նախադասությունն է ավելացել կամ պակասել
• Լսել իմաստով նման երկու տեքստ և բացահայտել տարբերությունները 
Խոսելու կարողությունները
• Կարողանալ ներկայացնել ինքն իրեն, ընտանիքի անդամներին և ընկերներին
• կարողանալ պարզ նախադասություններով պատմել դպրոցական կյանքի, առօրյաի և արտադասարանական գործունեության մասին
• կարողանալ ներկայացնել հայրենի քաղաքը, գյուղը՝ խոսելով տեսարժան վայրերի և պատմական հուշարձանների մասին
• կարողանալ նկարագրել բնակարանը իր տարբեր սենյակներով
• կարողանալ պատմել սիրելի զբաղմունքի և հետաքրքրությունների մասին կ
• կարողանալ նկարագրել բնությունը տարվա տարբեր եղեղանակներին
• կարողանալ պատմել վերջին անգամ կատարած ճամփորդության մասին
• կարողանալ պարզ նախադասություններով խոսել սիրած ուտեստների, տարբեր մթերքների և մրգերի մասին
• կարողանալ ներկայանալ և օգտագործել ողջույնի ու հրաժեշտի տարբեր ձևեր
• կարողանալ հասկանալ խոսակցի համբերատար, կրկնություններով լի խոսքը ծանոթ թեմաների շուրջ
•  կարողանալ անել հրավերներ, առաջարկություններ, ինչպես նաև պատասխանել դրանց
• կարողանալ արտահայտել սեփական նախասիրությունները և հարցեր տալ րուցակցի նախա սիրությունների մասին
• կարողանալ մասնակցել ամենօրյա իրեն հետաքրքրող խոսակցություններին
• կարողանալ հարց տալ և պատասխանել հարցերին, մտքեր ու տեղեկություններ փոխանակել ծանոթ թեմաներով և կանխատեսելի իրավիճակներում

Խոսելու ուսումնական գործունեության ձևերը  ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
• http://iteslj.org/questions/ կայքը խոսելու, և ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ տարբեր հարցեր քննարկելու անսպառ աղբյուր է, որից պետք է օգտվեն դասավանդողները և սովորողները.
• Իմ ընկերները և բարեկամները`  http://iteslj.org/questions/friends.html
• Իմ սիրելի զբաղմունքը և հետաքրքրությունները` http://iteslj.org/questions/hobby.html
• Ինտերնետը իմ կյանքում ` http://iteslj.org/questions/internet.html
• Հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ` http://iteslj.org/questions/environment.html
• Օլիմպիական խաղեր`  http://iteslj.org/questions/olympic.html

Ընթերցելու կարողությունները
Ընթերցման համար տեքստեր կարող են լինել տարրական և նախամիջին մակարդակի պարզեցված գեղարվեստական գրականությունից հատվածներ, պարզ տեղեկատվություններ, էլեկտրոնային նամակներ, գովազդներ, հայտարարություններ և այլն:
• Ընթերցելուց հետո կարողանալ որոշել տեքստի թեման և տիպը
• կարողանալ որոշել ընթերցված տեքստի հիմնական տեղեկատվությունը, գաղափարը և հեղինակի միտքը
• կարողանալ ընթերցելուց հետո վերապատմել տեքստը դեպքերիև իրադարձությունների ճիշտ հերթականությամբ
• կարդալ և հասկանալ Microsoft Word ծրագրի առավել կարևոր հրահանգները
• առանց բառարանի օգնության կարդալ և հասկանալ տարրական (A1) մակարդակով գրված գեղարվեստական պարզեցված գրականությունը
• բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ նախամիջին (A2) Pre-intermediate մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը

Ընթերցելով հասկանալու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ

• Սովորողներին առաջարկվում է էլեկտրոնային տեքստն ընթերցելու ընթացքում գտնել և տարբեր գույներով ընդգծել տեքստի բովանդակության համար առանցքային բառերը, նախադասություններն ու պարբերությունները :
• Առաջարկվում է վերադասավորել տեքստը` վերականգնելով նախադասությունների, պարբերությունների խառնված հերթականությունը. Դասավանդողն ինքը կարող է այսպիսի առաջադրանք պատրաստել Smart Notebook ծրագրի գործիքներով :
• Ընթերցելուց հետո ներկայացնել տեքստի հիմնական բովանդակությունը, իրադարձությունների հաջորդականությունը
• Համացանցում փնտրել և գտնել տվյալ թեմային վերաբերող տեղեկատվություն
• http://www.superteacherworksheets.com/comprehension.html կայքից դասավանդողը ընտրում է իր սովորողների լեզվական կրողություններին համապատասխան տեքստեր

Գրելու կարողությունները
Գրելու համար տեքստեր կարող են լինել ինքնակենսագրական տեղեկատվություններ, անձնական թերթիկներ, առօրյայի նկարագրություններ, անձնական նամակներ, շնորհավորանքներ, հրավերներ:
• Կարողանալ ինքնակենսագրական տվյալներ լրացնել
• կարողանալ գրել պարզ տեքստեր՝ պատմելով կատարած էքսկուրսիայի, ճանապար-
հորդության մասին
• կարողանալ նամակ գրել ինչ-որ մեկին մի տեղ հրավիրելու, շնորհակալություն հայտնելու, կամ էլ՝ շնորհավորելու կապակցությամբ
• կարողանալ տրված բառերով և արտահայտություններով կապակցված խոսք գրել 

Գրելու ուսումնական գործունեության ձևերը ՏՀՏ միջոցների օգտագործմամբ
• Գրել տեքստեր` հետևելով համացանցում գտած ուսումնասիրող թեմայի վերաբերյալ նմուշ տեքստերին կամ ձևաչափին
• Նախօրոք պատրաստած անձնական քարտի լրացում դասարանում
• Դասավանդողը նախօրոք մուտքագրում է ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ երկխոսությունների տարբեր սկիզբներ, իսկ սովորողներին առաջարկվում է դասարանում ավարտել երկխոսությունները` աշխատելով զույգերով
• Համացանցում գտած ուսումնասիրվող թեմային վերաբերող նկարի նկարագրում
• Դպրոցական առօրյայի նկարագրում դպրոցական կայքում` դասավանդողի օգնությամբ

 

Լեզվական նյութը

 

Ուղղախոսություն
Հնչյունագրության իմացությամբ և բառարանի օգնությամբ սովորողը պետք է կարողանա հնչյունների ճիշտ արտասանությամբ և շեշտադրումով կարդալ ցանկացած նոր բառ:
Բարձրաձայն ընթերցանության ժամանակ սովորողը պետք է պահպանի իմաստային դադարները, տարբեր տիպի նախադասությունների ճիշտ հնչերանգները.
• պատմողական և հրամայական նախադասություններ` իջնող հնչերանգ
• ընդհանուր տիպի հարցական նախադասություններ`բարձրացող հնչերանգ
• հատուկ հարցերը` իջնող հնչերանգ
• այլընտրանքային հարցերը` բարձրացող - իջնող
• անջատական հարցերը, եթե հարցնողը կասկածում է`իջնող-բարձրացող
• անջատական հարցերը, եթե հարցնողը վստահ է`իջնող

Սովորողը պետք է կարողանա նաև լսելով ճանաչել և ճիշտ արտասանել սպասարկու բայերի արտասանության չշեշտված թույլ ձևերը:

Բառապաշարը

9-րդ դասարանի վերջում սովորողի ակտիվ վերարտադրողական բառապաշաը պետք է կազմի մոտ 600-650 բառ:

 

Քերականություն

 

Ձևաբանություն

Հոդերի կիրառումը կայուն կապակցությունների հետ
-ation, -ness, -ment գոյականաստեղծ վերջածանցները
Բարդ գոյականների հոգնակի թիվը
Գոյականներ, որոնք սովորաբար գործածվում են հոգնակի թվով, թեև նրանք ունեն իրենց եզակի թիվը (apples, potatoes, onions, cherries)
Ստացական հոլովի գործածումը ժամանակ, տարածություն, քաղաքներ և երկրներ ցույց տվող գոյականների հետ
Ածականակերտ վերջածանցներ
Far, old, late, near ածականները
Ածականի շարադասությունը
Համեմատական կառուցվածքներ
Up to now, up to the present day, up till now, since then, so far, by then ժամանակի և enough, hardly, quite, rather, nearly չափի մակբայները:
Myself, yourself, himself, herself, itself, ourselves, themselves անդրադարձ դերանունները
None, all, both, either դերանունները
Beside, across, against, along, through, between, round, within, since ժամանակի և տեղի մակբայները
Still, just, soon, recently, lately մակբայները
Each other, one another փոխադարձ դերանունները
Ներկա անորոշ ժամանակը (The Present Indefinite), երբ այն ցույց է տալիս համընդհանուր ճշմարտություններ պատկերող գործողություններ
Անցյալ շարունակական ժամանակը (The Past Continuous), երբ այն ցույց է մի գործողություն, որը կատարվում էր անցյալի մի ժամանակահատվածում, բայց ոչ ամբողջ ժամանակահատվածում անընդհատ
Ապառնի շարունակական (The Future Continuous) ժամանակ, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որը կատարվելու է, ընթացքի մեջ է լինելու ապագայի մի պահի
Ներկա վաղակատար (The Present Perfect) ժամանակ, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որն ավարտվել է նախքան մի պահ ապագայում` ժամանակի երկրորդական նախադասություններում
Անցյալ վաղակատար (The Past Perfect) ժամանակ, երբ այն ցույց է տալիս մի գործողություն, որը կատարվել է նախքան մի պահ անցյալում:
Անցյալ վաղակատար (The Past Perfect) ժամանակ ուրիշի անուղղակի խոսքում, երբ հեղինակի խոսքը անցյալ ժամանակում է:
Բայական ժամանակների համաձայնեցումը, երբ խնդիր երկրորդական նախադասություն ունեցող բարդ ստորադասական նախադասության գլխավոր նախադասությունը անցյալ ժամանակում է:
Կրավորական սեռը (The Passive Voice) կրկնություն.
Կրավորական սեռը ներկա անորոշ, անցյալ անորոշ, անորոշ ապառնի, Ներկա վաղակատար և անցյալ վաղակատար բայական ժամանակներում
Մոդալ բայերի կրկնությունը և նրանց համարժեքները
Should, needn’t, ought to, shall մոդալ բայերը
Անորոշ դերբայը want, wish, decide, fail, afford, agree, refuse, hope, choose, forget, happen, promise, pretend, manage, make, let բայերից հետո

Շարահյուսություն
4 տիպի հարցերը միջին դպրոցի համար նախատեսված բոլոր բայական ժամանակներով
Հրամայական նախադասության անջատական հարցը
Ուրիշի ուղղակի խոսքի վերածումը անուղղակիի, երբ ուղղակի խոսքը պատմողական, հարցական, հրամայական նախադասություն է:
Խնդիր երկրորդական նախադասություններ
Պայմանի երկրորդական նախադասություններ
Նպատակի պարագա երկրորդական նախադասություններ
Պատճառի պարագա երկրորդական նախադասություններ

Ուսումնական պարապմունքի արդյունավետությունը
1. Ուսուցողական միջավայրի վիճակը (հիգիենիկ, սեղան-աթոռներ, տեխնիկական միջոցներ-համակարգիչ, պրոյեկտոր և ձայնային ուժեղացուցիչներ):
2. Ուսումնական պրոցեսում սովորողների ընդգրկվածության աստիճանը պետք է լինի 90%: Դասավանդողի խոսքը յուրաքանչյուր դասի ընթացքում 10% է կազմում:

3. Համակարգիչը և պրոյեկտորը գործածվում են միայն տվյալ դասի նպատակին հասնելու համար, այլ ոչ թե` ինքնանպատակ:
4. Պարապմունքի կազմակերպման տարբեր ձևերից են` ունկնդրումը, ուղղորդվող երկխոսությունները, ստեղծագործական երկխոսությունները, փոքր խմբերով քննարկումները, իրավիճակային լեզվական խաղերը, նոր նյութի մատուցումը, գործնական քերականական վարժությունները, գրելու ստեղծագործական առաջադրանքների կատարումը:


Սովորողի աշխատանքի կազմակերպումը տանը որպես տնային հանձնարարությունների կատարում և որպես ինքնակրթություն

Սովորողի տնային աշխատանքը կարող է ներառել`
• Քերականական վարժություններ
• Ստեղծագործական գրավոր խոսք (շարադրություն, մեդիաօլիմպիադայի, ստուգատեսների առաջադրանքների կատարում)
• դպրոցական առօրյա թեմայով www.mskh.am կայքի համար անգլերեն նյութի ստեղծում
• թարգմանություն
• պարզեցված գեղարվեստական գրքի ընթերցում (Elementary-Pre-intermediate level)
• ուսումնական կայքերից անգլերեն խոսքի ունկնդրում
• անձնական էլեկտրոնային փոստի ստուգում, նամակագրություն և skydrive-ում տնային աշխատանքի տեղադրում :



Միջառարկայական կապերի ապահովումը

 

Դասավանդողի ղեկավարությամբ սովորողները համացանցում փնտրում և գտնում են տարբեր ուսոումնական առարկաների (պատմություն, բնագիտություն, բնապահպանություն, երգ-երաժշտություն) վերաբերյալ հետաքրքիր, լեզվական առումով ոչ բարդ տեքստեր և թարգմանում հայերեն, որոնք խմբագրվելուց հետո տեղադրվում են www.mskh.am  կայքում և որպես լրացուցիչ տեղեկատվություն օգտագործվում են համապատասխան ուսումնական առարկաների դասերին:

 

Սովորողի հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները

 

Դասավանդողի ղեկավարությամբ սովորողների հետազոտական աշխատանքի ընթացքը պետք է իր մեջ ներառի`
• տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելը և մշակելը
• հիմնական տեղեկատվությունը տարբերելը երկրորդականից
• երևույթների հատկանիշների և օրինաչափությունների բացահայտումը, դրանց իրար հետ համեմատումը, զուգադրումը, վերլուծումը
• եզրահանգումներ անելը

 

Ստուգման և գնահատման կարգը

 

Սովորողների լեզվական գիտելիքները և կարողությունները ստուգվում են երկու անգամ` կիսամյակների վերջում : Վերջնական գնահատականը դրվում է` հաշվի առնելով սովորողի ուսումնական գործունեությունը :
Ուսումնական գործունեությունը գնահատվում է սովորողի ուսումնական փաթեթի միջոցով, որը տեղադրվում է սովորողի փոստի անհատական էջում` SkyDrive-ում: Գնահատումը կատարվում է 10 բալային համակարգով :
Սովորողի ուսումնական փաթեթում հաշվի են առնվում ուսումնական գործունեության հետևյալ ձևերը իրենց գործակիցներով.
• Տնային աշխատանքների կատարում (0,1)
• Դասարանական աշխատանք (0,1)
• Մեդիաօլիմպիադաների պատասխաններ (0,2)
• Նյութեր կրթահամալիրի կայքում  (0,1)
• Հետազոտական աշխատանք (0,2)
• Ճամփորդություններին մասնակցելը  (0,1)
• Ընդանուր պարապմունքներին մասնակցելը (0,1)
• Թարգմանություններ (0,1)

 

Ուսումնական ճամփորդություններ

 

Ուսումնական ճամփորդությունները պլանավորվում են մայիս-հունիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Յուրաքանչյուր ճամփորդության նպատակակետի մասին սովորողները տեղեկատվություն են ստանում անգլերենով: Ճամփորդության ընթացքում սովորողները ներկայացնում են իրենց ստացած տեղեկատվությունը ավելացնելով իրենց ստացած տպավորությունները: Ճամփորդությունից հետո սովորողները նյութ են տեղադրում կրթահամալիրի անգլերեն էջում:   

Սովորողի ձեռք բերած գիտելիքների և կարողությունների գործնական կիրառությունների ձևերը (ուսումնա-հասարակական նախագծեր):
• Մասնակցություն «People to People» համաշխարհային կազմակերպության նախագծին   (անգլերեն լեզվով էլեկտրոնային նամակագրական կապ տարբեր երկրների նույն տարիքային խմբերի սովորողների հետ)

 

Գործունեություն ըստ կրթահամալիրի 2012-2013 ուսումնական տարվա օրացույցի

 

• Սեպտեմբեր-նոյեմբեր – մասնակցություն « Աշուն » մեդիաօլիմպիադային
• Հոկտեմբեր – մասնակցություն Digitech Expo 2012-ին
• Մխիթար Սեբաստացու օրեր (անգլերեն կարճ պատմվածքի, հեքիաթի թարգմանության մրցույթ, որը կազմակերպում է ուսումնական կենտրոնը)
• Դեկտեմբեր – մասնակցություն ձմեռային ուսումնահետազոտական ճամբարին
• Դեկտեմբեր – փետրվար ` մասնակցություն ձմեռային օլիմպիադային
• Հունվար –ուսումնական գործունեության կիսամյակային հաշվետվություններ
•  Հունվար – փետրվար մասնակցություն հանրակրթական Digitech ստուգատեսին (անգլերեն տեսադասեր, ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր)
• Մարտ – մասնակցություն « Գարուն » մեդիաօլիմպիադային
• Ապրիլ – Զատիկ (Զատկական անգլերեն երգեր)


Յուրա Գանջալյան

14.07.2012