• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցում ենք «Հայկական ուրբաթ»-ին

 

Այսօր հուլիսի 18-ն է՝ չորեքշաբթի: Սակայն իսկական լրագրողը գիտի, որ հաղորդումը պետք է նկարահանել գոնե երկու օր շուտ, ասենք չորեքշաբթի: Այդպես այսօր «Կենտրոն»հեռուստատեսության տաղավարում նկարահանվում էր «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման գալիք ուրբաթյան թողարկումը: Կարող ենք ասել, որ մի քանի ժամով ապագա էինք տեղափոխվել, որովհետև այդ հաղորդումը բոլորը կտեսնեն միայն ուրբաթ, իսկ մենք… Լավ, մի կողմ դնենք լիրիկան, ժամանակն է անցնել գործնական լեզվին:

Ժամը 2:15 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, մի խումբ ուսուցիչների, սովորողների և շրջանավարտների ուղեկցությամբ, ամենայն ճշտապահությամբ ներկայացավ «Կենտրոն» հեռուստաընկերություն՝ մասնակցելու մի շատ կարևոր բանավեճի: Թեման ՝ «Օտարալեզու դպրոցներ. դե՞մ ենք, թե՞ ոչ»: Բանավեճին մասնակցում էին կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Արդեն մի անգամ աղմկած, մոռացված և հիմա նորից ասպարեզ հանված թեման նոր շունչ է առել շնորհիվ Դիլիջանում կառուցվող օտարալեզու միջազգային դպրոցի:

Կան մարդիկ, ովքեր դեմ են օտարալեզու դպրոցներին, կարծում են, որ օտարալեզու կրթությունը հետին պլան կմղի հայերերնը և կբերի հայոց լեզվի և հայի կերպարի նսեմացման: Բայց տիար Բլեյանը այլ հարց առաջ քաշեց: Նա ասաց, որ հայաստանյան կրթական ծրագրերի թիվ մեկ թշնամին ոչ թե օտար լեզուն է, այլ կրթական համակարգում այն թերությունները, որոնց պատճառով դպրոցներում չեն սովորեցնում մարդուն լինել կարգապահ, ճշտապահ, աշխատասեր, ինքնուրույն, ստեղծագործ, մտածող և այլ շատ ու շատ կարևոր բաներ: Բայց մարդիկ, չգիտես ինչու, մոռանում են դա և, հետին պլան մղելով ամենակարևոր խնդիրները, նորից խոսում են լեզվից, հայրենասիրությունից, հայ ազգի կերպարից և ազգային խնդիրներից:

Այսօր այսքանը:

Ձեզ հետ էր Արսենյան Սոնան: Իսկ mskh.am-ի եթերը կշարունակեն շատ ավելի հետաքրքիր հոդվածներ: