• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանքավան հանգստի մեկնողներին

Առողջարանագետ,  պրոֆեսոր  Ջիվան  Շմավոնյանի  անվան «Հանքավան»  առողջարանը  գտնվում է  դեպի  Հանքավան տանող ճանապարհի  27-30 կմ –ում:  Այն  սովետների  ժամանակ  կառուցված   ութհարկանի  հսկա մի շինություն է   Ա և Բ  մասնաշենքերով,  կից կառույցներով, ֆուտբոլի   և  բասկետբոլի  դաշտերով:     Շենքի`  ոչ այնքան  հրապուրիչ  սենյակների  բացը  լրացնում է  շրջապատի  հրաշալի  բնությունը,  լեռնալանջերին  ձգվող  անտառը, հանգստի հաճելի, խնամված  գոտիները  և անմահական օդը:  Սենյակներում  սանհանգույցը  նորմալ է,  կա  տաք ջուր:  Հանքավանում  անձրևները  հաճախադեպ են,  առավոտյան  և երեկոյան ժամերին  եղանակը  ցրտում է,  հանգստացողների  համար  տաք  հագուստներն  ուղղակի  անհրաժեշտություն են:   Առողջարանից  3 կմ  հեռավորության  վրա`  Հանքավան  գյուղի մոտ, կան  ֆերզիտի  հանքային  փոշով  հարուստ  առողջարար  տաք  ջրեր,  որտեղ լողանալը ուղղակի  երանություն է:  Դրանք  վճարովի  ավազաններ են,  չմոռանաք  վերցնել  լողազգեստները:  Սնունդը  նորմալ է,  լավ են կերակրում:  Կարծում եմ  գոհ կմնաք:

Հանգստի  մեկնողներին  հուշեմ,  որ առողջարանը  վեր է խոյանում  լեռան լանջին` Երևանից  գնալիս  Մարմարիկ գետի ձախ  ափին: Աջ կողմում   մի քանի հինգհարկանի  շենքեր են  և  առողջարանի  ցուցանակը:  Բլեյան Արթուրին  ասեմ, որ գետում  ձուկ  կա, հանգիստ կարող է  ձկնորսությամբ  զբաղվել:  Մեկնողներին  բարի հանգիստ:

                                                 Թամար  Ղահրամանյան