• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արգենտինացիները ստեղծել են գիրք, որն ընթերցողին ստիպում է կարդալ

Արգենտինական հրատարակչական տներից մեկը ստեղծել է El Libro que no рuede esperar տեխնոլոգիան, որը ստիպում է գնորդին կարդալ գնած գիրքը: Նախագծի անվանումը թարգմանվում է այսպես՝ «Գիրք, որը չի կարող սպասել»:
Այդ տեխնոլոգիայով պատրաստված գրքերը վաճառվում են հերմետիկ փաթեթավորմամբ, որը բացելուց հետո սկսվում է տեքստի ոչնչացման գործընթացը: Բանն այն է, որ այդպիսի գրքի էջերում տեքստը տպված է այնպիսի թանաքով, որը ոչնչանում է օդի և լույսի ազդեցությամբ: Տեքստի ոչնչացման ողջ գործընթացը տևում է 4 ամիս: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:Արտասովոր տեխնոլոգիան ստեղծվել է կիսամոռացված հարավամերիկացի հեղինակներին հայտնի դարձնելու համար: Նրանց ստեղծագործությունները հիմնականում իսպաներենով են գրված: Տեքստերի անհետացումը հանդիսանում է երբեմնի հայտնի, սակայն ներկայում մարդկանց հիշողությունից ջնջված ստեղծագործությունների փոխաբերություն: Նորագույն տեխնոլոգիան նպատակ ունի հայտնի դարձնել նաև երիտասարդ հեղինակներին: «Գրքերը շատ համբերատար են: Նրանք կարող են սպասել օրերով, ամիսներով, տարիներով, մինչև մենք կբացենք դրանք: Դա նորմալ երևույթ է գրքերի պարագայում, սակայն նորմալ չէ սկսնակ հեղինակների համար: Եթե չկարդաք նրանց դեբյուտային ստեղծագործությունները, ապա չեք գնի հաջորդ ստեղծագործությունները»,- իրենց գրքերի կոնցեպցիան բացատրել են մշակողները:

Աղբյուրը՝ http://www.infoniac.ru/news/Kniga-kotoraya-zastavit-vas-chitat.html