• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անի՞վ...

Առավոտը կրթահամալիրում խաղաղ չի կարող լինել: Այս անգամ Մարմարյա սրահում աղմկում էին «Նուռ» պարային համույթի սաներն ու նրանց ծնողները: Պատճառը մեկն էր՝ նվեր էին ստացել գրքեր և ցանկանում էին ավելին վերցնել մյուս երեխաների համար: Տիկին Մարին ու ընկեր Արշակը, բացատրելով առաջադրանքների կատարման նշանակությունը, բաժանեցին նվեր-գրքերը: «Դասարան անիվների վրա»-ն հեռու չէր, ուստի հեշտ էր նաև լրացուցիչ գրքեր ևս բերել, որպեսզի բոլորին բաժին հասնի: Լավ էր, որ այս անգամ դասարանը անիվ չուներ: