«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատրաստությունր կատարվել է գաղտնի, կատարյալ լռության մեջ, այդ ընթացքում տղամարդու հանդիպելը համարվել է խիստ անցանկալի, ավելին` հանդիպելու դեպքում աղջիկներր սկսած գործը քանդում էին ու լուռ վերսկսում սկզբից: Կար համոզմունք, որ տղամարդկանց ներկայությունը, առավել ևս Խնդումին հպումը ոչնչացնում է գուշակության ուժը:
Լինելով երիտասարդության սիրելի տոնը` Վարդավառը նաև աղջիկ ընտրելու և«աղջկատեսի» տոն էր: Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում գործում էր խնձորների փոխանակությամբ կատարվող երիտասարդների նշանադրության սովորույթը:
Ինչպես առաջին խաղողն ուտում էին Խաղողօրհնեքին, այնպես էլ մինչև Վարդավառ խնձոր չէին ուտում, այսպես կոչված, խնձորի պաս էր:
Վառվող դեզերի մեջ խորովում էին երկար սպասված խնձորը և ուտում:
Խնդում. լուսանկարներ