• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարում կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցիների ընդգրկելու մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը 2012թ. հուլիսի 9-19-ը հրավիրել է (հրավերը կցվում է) կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցիներին արցախցի բարձր դասարանների սովորողների հետ համատեղ անվճար մասնակցելու Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում գտնվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին: Հրավերի  ընդունումը գրավոր հաստատել են ճամբարի համար ընտրված սովորողների ծնողները: Մասնակիցներին անհատապես տրամադրվել է ճամբարի ռեժիմը (հավելված 1), ճամբարի մասնակցի համար անհրաժեշտ անհատական պիտույքների ցանկը (հավելված 2): Մասնակիցների տեղափոխումը հոգացել է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը: Մասնակիցների մեկնումը ճամբար ապահով կազմակերպելու նպատակով.

  1. հաստատել Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 3).
  2. ճամբարի հայաստանյան ղեկավար նշանակել կրթահամալիրի հասարակագետ-կազմակերպիչ Վահրամ Թոքմաջյանին, օգնականներ՝ զինղեկ Ռաֆայել Մեսրոբյանին և աշխարհագրագետ Էմանուել Ագջոյանին.
  3. մասնակիցների մեկնումը` հուլիսի 9-ին, ժամը 7:00, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից.
  4. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել «Ֆոլկտուր» ֆիրմայի Նեոպլան 516 shf մակնիշի 203 Ս 64 ավտոբուսով, վարորդ՝ Արամ Թարխանյան (հեռ. 093 688 399).
  5. գրադարանի միջոցով հատկացնել ուսումնական գրականություն` Այգեստան գյուղի դպրոցականներին և զորամասին նվիրելու համար.
  6. Վահրամ Թոքմաջյանի պատասխանատվությամբ մասնակիցներին տրամադրել.
  • թվայինֆոտոխցիկ
  • պրոյեկտոր
  • ձայնագրիչ
  • ուսումնականֆիլմեր
  • նեթբուք

          7.  հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն՝                                    Ա. Բլեյան