• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի նոր գործընկերը

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հյուրընկալեց մեր վրացի բարեկամ  ԻՏ ձեռնարկությունների միության մենեջեր Լաշա Շամատավային: Կրթահամալիրի սովորողները փորձեցին հնարավորինս ներկայացնել կրթահամալիրում առկա ընթացիկ ուսումնական գործունեությունների և բազմաբնույթ աշխատանքների ընթացքը, ծանոթացնել վերջինիս կարևորագույն հատկանիշների և ուսումնական բազայի հետ: Լաշա Շամատավան իրեն ուղեկցող սովորողների և դասավանդողների հետ միասին այցելեց նաև «Տիգրան Հայրապետյան» գրադարան: Գրադարանի անձնակազմը  մեծ սիրով և ոգևորությամբ  դիմավորեց հյուրին և ողջունեց նրա այցը մեր կրթահամալիր: Տեղի ունեցավ փոքրիկ, բայց և նշանակալից ցուցադրություն-սեմինար, որի ընթացքում սովորողներից մի քանիսը  ներկայացրին իրենց աշխատանքները, մեդիա տարբերակով մատուցեցին ուսումնական նյութերը և հոլովակները, ցուցադրեցին կրթահամալիրի կարևորագույն ուսումնական պաշարը: Գրադարանի աշխատակազմն էլ ներկայացրեց մեդիագրադարանը: Ես փորձեցի հյուրին համառոտ ծանոթացնել գրադարանի բազմատեսակ, հետաքրքիր աշխատանքներին: